Բաժիններ՝

Safilo իտալական ընկերությունն ակնոցին «սովորեցրել» է հաշվել մարդու ուղեղի ալիքները

Safilo իտալական մակնիշը պատրաստվում է թողարկել ընկերության պատմության մեջ առաջին խելացի արեւապաշտպան ակնոցը: Այդ մասին հայտնել է ProFashion-ը: Նորույթի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա 2017 թվականի հունվարին Լաս Վեգասի Consumer Electronics Show ցուցահանդեսում:

Մոդելն արտաքնից սովորական ակնոցի տեսք ունի, դրա վրա չկա խցիկ կամ դիսփլեյ: Սարքը հանդերձված է հինգ հատուկ տվիչներով, որոնք կարող են հաշվել մարդու ուղեղի ալիքները, նշել են արտադրողները: Ստացվող տվյալները կուղարկվեն սմարթֆոնի հատուկ հավելված և կենթարկվեն անալիզի: Դա թույլ կտա գնահատել այն կրողի տրամադրությունը և որոշել նրա վրա ազդող գործոնները:

Նման ակնոցի քաշը կկազմի 36 գրամ, մեկ լրիվ լիցքավորումը կբավականացնի մեկ շաբաթվա աշխատանքի համար: Safilo Group իտալական ընկերությունն արտադրում է ակնոցների շրջանակներ և համագործակցում է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են՝ Dior-ը, Fendi-ն և Hugo Boss-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031