Հունիսի 21-ին, Երևանում՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, տեղի կունենա 5-րդ TEDxKids@Yerevan միջոցառումը, որը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED կազմակերպության կողմից և առաջնորդվում է TED-ի` «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: Միջոցառմանը կմասնակցի ավելի քան 400 երեխա Երևանից և մարզերից: TEDxKids@Yerevan 2016 միջոցառման թեման է` երազանքի հակառակ կողմում:
«Երիտասարդները միշտ ժամանակին համընթաց են քայլում: Հետևաբար, նրանց շրջանում IT ոլորտը bold-ով է նշված, այսինքն՝ հետաքրքրական է: Նրանք միշտ շատ մեծ ոգևորությամբ են ընդունում այս ոլորտի բոլոր նախագծերը և հանդես են գալիս՝ որպես ակտիվ «սպառողներ»։ Սա մեզ համար նորություն չէր, մենք պարզապես լավ գործընկերոջ էինք սպասում՝ այս բացը լրացնելու և LOFT-ի ակումբների ցանկը IT-ով համալրելու համար»,- նշում է Անի Ավագյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ արտահանումները խթանելու և ներդրումներ ներգրավելու համար պատրաստվում են բացել գրասենյակներ արտասահմանյան մի շարք քաղաքներում: «Առաջին գրասենյակը բացելու ենք Լոս Անջելեսում, որ արտահանողներին աջակցություն ցուցաբերենք ու ներդրողներ ներգրավենք Հայաստան»,-հավելեց Կարեն Մկրտիչյանը:
«Իրականում մենք հիմա քաղաքակրթական նոր փուլ ենք մտնում, երբ տեղեկատվության դերը գնալով աճում է ու միջին հայ օգտատերը տեղեկատվական հոսքերի տակ է գտնվում ու չի հասցնում այդ ամենը մա րսել: Շատ հաճախ մարկետինգային, քաղաքական մանիպուլյացիաների զոհ է դառնում»,-նշեց Մարտիրոսյանը` հավելելով, որ կփորձի որոշակի լուծումներ առաջարկել նշյալ խնդիրներին:
Պեկինի Մտավոր սեփականության պաշտպանության բյուրոն համաձայնել է չինական ընկերության բողոքներին, որից Apple-ն իբր գողացել է նրա սմարթֆոնի դիզայնը:
«2015-ը տարի էր, երբ ՏՏ-ն Հայաստանում մտավ արտադրության ոլորտ, իսկ լուծումները սկսեցին փոխել մարդկանց կենցաղը»,- նշում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Հունիսի 20-23-ին տեղի կունենա «Մշակութային աստղագիտությունը հայկական լեռնաշխարհում» թեմայով գիտաժողով, որը նվիրված է աստղագիտական երևույթների արտացոլմանը ժողովուրդների մշակույթի զանազան ոլորտներում:
«Տվյալների գիտությունն այսօր շատ արագ զարգացող ոլորտ է: Այսօր մենք մի դիտարկում ունենք, որ Հայաստանն ունի հսկայական ռեսուրս աշխարհում այդ ոլորտում մեծ դեր կատարելու համար: Հայտնի «McKinsey & Company» ընկերության զեկույցն ասում է, որ աշխարհն ունի 1.5 միլիոն տվյալների գիտնականների պահանջարկ, որոնցից 50 տոկոսի կարիքը հնարավոր չէ բավարարել: Մենք ֆիզիկայի, մաթեմատիկայի, բնական գիտությունների բնագավառում ժառանգության շնորհիվ ունենք մեծ ներուժ»,- ասաց Արթուր Խալաթյանը:
Ուրախությամբ եմ նշում, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում ոլորտում ստեղծվել են 111 նոր ընկերություններ, որոնցից 98-ը ստացել են հարկային արտոնություններից օգտվելու հավաստագրեր` ստեղծելով, ընդհանուր առմամբ, 470 աշխատատեղ:
2016 թվականի մարտ-մայիսին վաճառվել է 132 000 iPhone 6S եւ iPhone 6S Plus՝ 63,2 հազար Samsung Galaxy S7-ի եւ S7 Edge-ի դիմաց:
Twitter միկրոբլոգների սոցցանցում այժմ հաղորդումներին կարելի է ավելացնել Periscope-ից հեռարձակումը: Այս մասին տեղեկացնում է Mashable-ը:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով` խնդիրը կա, ադրբեջանցիներն ամեն տեղ փորձում են վնաս տալ, նույնն էլ փոխադարձաբար անում են հայերը, բայց լուրջ ազդեցության մասին չէ խոսքը, եթե ստարտափը հաջողված է:
«Փորձելու ենք հասկանալ, թե ինչպես կառավարենք մեր ունեցած ռեսուրսները`պետական, տեխնոլոգիական, գիտական, կրթական: Ինչ քայլեր ձեռնարկենք, որ միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում ունենանք լուրջ ռազմարդյունաբերություն, որ որևէ մեկի մտքով չանցնի մեզ վրա հարձակվել»,- ասաց Կարեն Վարդանյանը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ արտոնագիրը գրանցվել է ԱՄՆ-ի Արտոնագրերի եւ ապրանքանիշերի բյուրոյում: Նոր սմարթֆոնի նախագիծը ենթադրում է ճկուն սենսորային էկրանի օգտագործում, որը բառացիորեն «պտտում» է ամբողջ սարքը:
«Հիմա IT ոլորտի ներկայացուցիչների համար նախապատրաստում ենք միջոցառումներ: Ընթացքում կլինեն հետաքրքիր հանդիպումներ ոլորտի ներկայացուցիչների հետ: Բացի այդ, կկազմակերպվեն ֆիլմերի դիտումներ, քննարկումներ»,- պատմում է Վարդան Պողոսյանը:
Հաղթող թիմերն ընտրվելու են գնահատման երկու փուլով՝ գնահատականի մի մասը տրվելու է կազմակերպիչների կողմից` հիմնված թիմերի 10 շաբաթների ընթացքում իրականացրած աշխատանքի և աճի վրա, իսկ մյուս մասը կտրվի ժյուրիի կողմից՝ Demo Day-ի ընթացքում թիմերի ներկայացումները լսելուց հետո:
«Գիտափորձերի ընթացքում մեզ հաջողվեց առանձնացնել մեզի պարունակած 1300 նյութերից տասը, ներառյալ շաքարն ու լիպիդները, որոնց շնորհիվ կարելի է որոշել քաղցկեղի առկայությունը՝ համեմատելով հիվանդ եւ առողջ մարդու անալիզները»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ:
Foxconn Technology Group ընկերության ներկայացուցիչները, որն արտադրում է բոլոր այֆոնների շուրջ 70 տոկոսը, վաճառքների կտրուկ նվազում են արձանագրել: Այս մասին տեղեկատվությունը հայտնվել է Nikkei Asian Review հրատարակությունում:
Apple ընկերությունը WWDC-2016 մշակողների ամենամյա խորհրդաժողովում հայտարարել է, որ ընկերության սարքերի վրա այժմ կօգտագործվի վերջին ծածակագրման սկզբունքը. մասնավորապես, ընկերության նոր մեսենջերում, ինչպես նաեւ ձայնային զանգերի ժամանակ:
Բիլ Գեյթսը նշում է, որ չկա մի տարբերակ, որը կաշխատի բոլոր երկրների կամ իրավիճակների համար: Աղքատությունը տարբեր է տարբեր երկրներում: Գեյթսը նշում է, որ ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը՝ եկել է մի քանի եզրակացությունների, որոնք ներկայացնում ենք ձեզ:
Microsoft ընկերությունը գնում է ներկայում ամենախոշոր գործարար սոցիալական ցանցը` LinkedIn-ը: Այս մասին հաղորդվել է սոցցանցի և Microsoft-ի կողմից: Վերջինս տեղեկացրել է, որ LinkedIn-ի յուրաքանչյուր բաժնետոմսի համար կվճարի 196 դոլար, ընդհանուր արժեքը կկազմի 26.2 միլիարդ դոլար:
Apple-բազմազանեցնում է մատակարարների բազան. iPhone-ի հաջորդ մոդելի առանձին տարբերակներ այժմ մոդեմների համար կօգտագործեն Inrel-ի չիպերը՝ Qualcomm-ի չիպերի փոխարեն:
Չնայած վիթխարի ներդրումներին եւ Google-ի տեխնոլոգիական հնարավորություններին, չինական խոշորագույն որոնողական համակարգին, որն այժմ ճանաչում է ձայնային հարցումները, հաջողվում է առաջ անցել ամերիկացի մրցակիցներից:
Ավստրալիայում մի խումբ սոցիոլոգներ պարզել են, թե մարդիկ որ գույնն են համարում ամենավանողը:
Միջազգային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ, բացի գաղտնաբառից, համացանցում տեղադրվել են նաև օգտատերերի անունները և էլեկտրոնային հասցենները:
ԱՄՆ-ի Google ընկերության համահիմնադիր Լարի Փեյջը գաղտնության պայմաններում զբաղվում է թռչող ավտոմոբիլի մշակմամբ: Այս մասին հայտնել է Bloomberg Businessweek հանդեսը:
«Անանիկս» ընկերության տնօրեն Աղասի Գյուրջօղլյանը տեղեկացնում է, որ Facebook սոցիալական ցանցում արդեն հասանելի է «Արատտա» ինտելեկտուալ-ռազմավարական խաղը:
Google բրենդի արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 32 տոկոսով եւ կազմել 229,2 մլրդ դոլար: Apple-ն էժանացել է 8 տոկոսով՝ մինչեւ 228,5 մլրդ դոլար: Առաջատարների եռյակը BrandZ-ի հետազոտության համաձայն, որն անցկացվել է Millward Brown միջազգային գործակալության կողմից, եզրափակում է Microsoft-ը՝ 121,8 մլրդ դոլար ցուցանիշով:
Միլիարդատիրոջ հաշվարկներով՝ ընդամենը հինգ հավ ունեցող ֆերմերն արդեն երեք ամիս հետո կարող է դրանց թիվն ավելացնել մինչեւ 40, իսկ նրա տարեկան եկամուտը կարող է գերազանցել 1000 դոլարը (տարեկան 700 դոլար աղքատության շեմի դեպքում):
Միացյալ Նահանգների Google ընկերությունը, որը Alphabet հոլդինգի մաս է կազմում, ունի մեծ արագության անհաղորդալար Համացանցին բնակավայրերի միացման նոր տեխնոլոգիա: Ինչպես հայտնել է The Wall Street Journal թերթը, այս նորամուծությունն ավելի էժան է, քան կաբելային միացումը: