
NASA-ն ցուցադրել է Երկրի և Լուսնի լուսանկարը Մարսի ուղեծրից

NASA-ն ներկայացրել է Երկրի և Լուսնի լուսանկարը, որը կատարել է Մարսի շուրջը պտտվող արհեստական ապարատը: Համակցված լուսանկարը մատչելի է գործակալության կայքում:
Նկարում, մասնավորապես, նկատվում են Ավստրալիան և նրան շրջապատող օվկիանոսները: Լուսինն սկզբնապես ստացված լուսանկարների համեմատությամբ արվել է ավելի պայծառ: Երկնային մարմինների միջև հեռավորության մասշտաբները, ինչպես նաև դրանց հարաբերական չափերը, պահպանված են: