Բաժիններ՝

Ֆլեշ-հիշողության գերարագ և սառը փոխարինում է մշակվել. Nature

Նիդեռլանդացի եւ լեհ ֆիզիկոսները դիէլեկտրիկ կոբալտատեղակալված նռնաքարի հիման վրա ստեղծել են հիշողության պահպանման մագնիսական սարք: Այս մասին գրում է Nature հանդեսը:

Մշակման հիմնական տարրը դարձել է այն թաղանթը, որը պատրաստված է վերոհիշյալ միներալից: Գիտնականները, փոխելով ճառ ագայթման գծային բեւեռացումը, հասել են թաղանթի մագնիսացածության փոփոխակման, ինչը հնարավորություն է ընձռել դրա վրա պահպանել տվյալները՝ 0 եւ 1 մագնիսական բիտերը:Տեղեկատվության գրանցման արագությունը կազմել է մեկ իրադարձության համար 20 պիկովայրկյանից պակաս:

Մշակման հեղինակները նշում են, որ իրենց առաջարկած կառուցվածքն զգալիորեն պակաս ջերմություն է անջատում շրջակա տարածություն, քան ֆլեշ-հիշողությունը եւ կոշտ մագնիսական  սկավառակները: Հետազոտողները վստահ են, որ իրենց մշակումն օգտակար կլինի տվյալների պահպանման համար նոր սերնդի սարքե ր ստեղծելիս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս