Տորոնտոյում ներկայացվել է Ագուլիսի 1919 թ․ կոտորածի վերաբերյալ զեկույց

2026 թ. հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակից Էլեն Հակոբյանը մասնակցել է Զորյան ինստիտուտի կազմակերպած Ցեղասպանության և մարդու իրավունքների համալսարանական ծրագրին (Genocide and Human Rights University Program), որն անցկացվել է Տորոնտոյի համալսարանում։

10-օրյա ծրագրի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են ցեղասպանության տեսություններն ու սահմանումները, պատմությունը, ինչպես նաև դրա սոցիալական, քաղաքական, իրավական, մարդաբանական և հոգեբանական կողմերը։ Ծրագրում քննարկվել են նաև տարբեր ցեղասպանությունների օրինակներ՝ դրանք համեմատելու և ընդհանուր օրինաչափությունները հասկանալու նպատակով։

Ծրագրի ձևաչափը ներառել է դասախոսություններ, սեմինար-քննարկումներ, խմբային աշխատանքներ և դերային խաղեր։ Մասնակիցներն այցելել են նաև թանգարաններ, պատկերասրահներ և այլ մշակութային հաստատություններ։

Ծրագրի ավարտին մասնակիցները հանդես են եկել իրենց ուսումնասիրությունների կամ մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում ընտրված 10 րոպեանոց զեկուցումներով։ Էլեն Հակոբյանը ներկայացրել է «The Massacre of Agulis in 1919: Local Perpetrators, Turkish Command, and the Collapse of Armenian Survival» [1919 թ. Ագուլիսի կոտորածը․ տեղական ոճրագործները, թուրքական հրամանատարությունը և հայերի գոյատևման ռազմավարության ձախողումը] թեմայով զեկուցում։ Ինչպես անցյալ տարի, այս տարի ևս Հայոց ցեղասպանության թեման դասավանդել է ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը:

Ծրագրին մասնակցել են ուսանողներ, երիտասարդ գիտնականներ, դասախոսներ, ուսուցիչներ և սոցիալական աշխատողներ ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Մեծ Բրիտանիայից, Նիգերիայից, Լիբիայից, Հայաստանից, Վիետնամից և Նոր Զելանդիայից։

Ծրագրի ավարտին մասնակիցներին հանձնել են մասնակցության հավաստագրեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930