Բաժիններ՝

Facebook-ը ռեկորդային հոնորար է վճարել ռուս հաքերին

Facebook սոցիալական ցանցը ռուս հաքեր Անդրեյ Լեոնովին ռեկորդային հոնորար է վճարել գտած խոցելիության համար: Այս մասին Լեոնովը հայտնել է իր բլոգում:

Ռուսաստանցին սոցցանցի ծրագրային ապահովման մեջ հայտնաբերել է սխալ, որը հատուկ նկարի միջոցով թույլ էր տալիս դրա սերվերներում գործարկել կամայական կոդ: Լեոնովը սխալը  պատահաբար գտել է կողմնակի ծառայության թեստավորման ժամանակ, ուսումնասիրել է այն եւ ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել է Facebook-ի տեխնիկական ծառայություններին, որոնք խոցելիությունը վերացրել են 2016 թվականի նոյեմբերին: Արդյունքում սոցցանցը 40 հազար դոլար է վճարել հաքերին:

Անդրեյ Լեոնովը 2015 թվականից անվտանգության մասնագետ է աշխատում SEMrush ընկերությունում: Նա նաեւ հաքերների համար նախատեսված Hackerone բլոգ-հարթակի ակտիվ օգտատեր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս