Բաժիններ՝

Ստեղծվել է «կրակմարիչով» մարտկոց

Ստեղծվել է լիթիումա-իոնային մարտկոց՝ ներսարված «կրակմարիչով»: Կրակմարիչ նյութերը գործողության մեջ են դրվում, եթե մարտկոցի ջերմաստիճանը բարձրանում է, տեղեկացնում է BBC-ն:

Տրիֆենիլֆոսֆատը, որը դանդաղեցնում և կանգնեցնում է այրումը, գտնվում է հատուկ պատիճի ներսում, իսկ պատիճն ինքը՝ էլեկտրոլիտում (կուտակչի թթվի մեջ): Պատիճի թաղանթը հալվում է, երբ ջերմաստիճանը հասնում է Ցելսիուսի 150 աստիճանի և ազատում է տրիֆենիլֆոսֆատը:

Թեստերի ժամանակ բռնկումը մարվել է 0,4 վայրկյանում: Լիթիումա-իոնային մարտկոցներն օգտագործվում են շատ սարքերում և հայտնի են նրանով, որ հեշտությամբ բռնկվում են: Սթենֆորդի համալսարանի անձնախմբի կատարած հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Science Advances հանդեսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս