Հայտարարվել են տարվա ամենահզոր սմարթֆոնները
Սմարթֆոնների համար AnTuTu սինթետիկ թեստի մշակողները հրապարակել են 2016 թվականի ամենահզոր հեռախոսների թոփը: Հետազոտության արդյունքները զետեղված են բենչմարկի կայքում։
Վարկանիշի առաջին տեղն զբաղեցնում է iPhone 7 Plus-ը՝ 181 հազար բալ արդյունքով: Դրան հաջորդում է iPhone 7-ի (172 հազար բալ) սովորական տարբերակը, որը տարբերվում է միայն ավելի փոքր ծավալի օպերատիվ հիշողությամբ: Ամենաարտադրողական սարքերի եռյակը եզրափակում է չինական OnePlus 3T-ը՝ 163 հազար բալ արդյունքով:
10 լավագույն սմարթֆոնների ցուցակում հայտնվել են նաև LeEco Le Pro3-ը, Moto Z-ը, OnePlus3-ը, Xiaomi Mi 5s-ը եւ Mi 5s Plus-ը, Asus Zenfone 3-ը, ինչպես նաև ZTE AXON 7-ը: AnTuTu-ը գնահատում է այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են՝ պրոցեսորների հզորությունը, օպերատիվ հիշողության, գրաֆիկական համակարգի արագությունը և կուտակիչի աշխատանքի արագությունը: Ծրագիրը շարժական սարքերի արտադրողականության առավել տարածված թեստերից մեկն է: