Այս տարվա հոկտեմբեր ամսին Galaxy Note 7 սմարթֆոնների մարտկոցների պայթելու հետ կապված խնդրի պատճառով ընկերությունը համաշխարհային շուկայից հետ է կանչել 2.5 միլիոն նշված մոդելի սմարթֆոն։
Apple-ը հրապարակել է 2016-ի լավագույն հավելվածների ցանկը: Ցանկում տեղ են գտել այն հավելվածները, որոնք ամենաշատն են բեռնվել AppStore-ից, ունեն բարձր վարկանիշ և անվճար են:
Համացանցը մեզ հնարավորություն է տվել անսահման խոսել հարազատների և ընկերների հետ՝ աշխարհի որ ծայրում էլ նրանք գտնվեն։ Ի՞նչ անել, երբ անձը, ում հետ պետք է խոսեք, այդ պահին համացանցին հասանելիություն չունի։
«Գաղափարը ձևակերպեք իքս կառույցին և վաճառեք, որպեսզի նա ձեզ հետ դառնա համահետազոտող և իր վրա վերցնի գիտնականների ծախսը՝ գիտակցելով, որ հինգ տարի հետո դառնալու է հաղթող: Ապրանք վաճառելու խնդիրն ապրանքի տիրոջ խնդիրն է, ոչ թե գնորդի: Դուք ասում եք թող գնորդը մեր նկատմամբ, որպես պոտենցիալ պրոդուկտ տվողի, հետաքրքրված լինի:
Այս հարցը տասնամյակներ շարունակ քննարկվել է գիտնականների կողմից։ Ամեն դեպքում, եթե ամենը, ինչ ցանկանում ենք, հաճույք ստանալն է, ինչպե՞ս ենք տնային գործերն անում և ավարտում աշխատանքային ծրագիրը։ Առավել կարևոր հարցերից մեկը հետևյալն է. եթե այն ամենը, ինչ մենք ցանկանում եք, հաճույք ստանալն է, ինչո՞ւ է մարդկանց մի մասն իր կյանքի այդքան երկար հատվածը դժբախտ անցկացնում։
Նոր լուսանկարներում արտացոլված է մրրիկ, որը մոլեգնում է Սատուռնի հյուսիսային կիսագնդի մթնոլորտի վերին շերտերում, դրա գծագրությունը վեցանկյան տեսք ունի:
Պարբերականի կարծիքով՝ Թրամփի հաղթանակում մեծ դեր ունեն ինովացիոն տեխնոլոգիաները, յուրաքանչյուր անձի ամենօրյա հսկումը և ունիվերսալ զենքը, որը հայտնվել է սխալ ձեռքերում: Big Data-ի և փսիխոմետրիայի մասնագետ Միխալ Կոսինսկին հասկացել է, որ Թրամփի հաղթանակը կապված էր գիտական մշակումների հետ՝ անմիջապես այն բանից հետո, երբ հայտարարվել են քվեարկության արդյունքները: Այդ օրը Cambridge Analytica ընկերությունը թողարկել է մամուլի հաղորդագրություն, որում ասվում է, որ ընկերությունը զարմացած է, որ իրենց՝ տվյալների հաղորդակցության հեղափոխական մոտեցումն այդքան օգնել է Թրամփին ընտրություններում:
Ընկերների ցանկից հեռացրեք նրանց, ովքեր գրառումներ, մեկնաբանություններ չեն անում։ Արդյունքում՝ ձեր գրառումներն ավելի շատ կկարդան։ Ինչպե՞ս. նախ facebook-ը ձեր գրառումները ցուցադրում է միանգամից մի քանի ընկերոջ, իսկ հետագայում, ըստ նրանց ռեակցիայի (լայքեր, մեկնաբանություններ) դատողություններ անում այն մասին, թե որքանով դա հետաքրքիր կլինի մյուսներին։ Եթե ռեակցիա չկա, facebook-ն այն անհետաքրքիր է համարում։
Կազմակերպիչները նշում են, որ շուտով կհայտարարվի նաև երկրորդ ծրագրի մասին՝ ISTC Research Travel Grant-ը: Այս ծրագրի շնորհիվ Հայաստանից հետազոտական խմբերը հնարավորություն կունենան IBM-ի հետ համագործակցող ԱՄՆ բուհերում միքանիշաբաթյա փորձի փոխանակման այցելություններ կատարել: ISTC համատեղ հետազոտական դրամաշնորհային ծրագրի առաջին փուլին դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 14-ն է:
Մեծ քանակությամբ ընկույզների գործածումը զգալիորեն նվազեցնում է մի ամբողջ շարք հիվանդությունների զարգացման հավանականությունը. քաղցկեղինը՝ 15 տոկոսով, սրտի հիվանդությանը՝ 30 տոկոսով և մահվան ընդհանուր վտանգինը՝ 22 տոկոսով:
Առաջին տարին չէ, որ Apple ընկերությունը նախատեսում է ինքնակառավարվող մեքենաների թողարկումը: Ընկերության այս նախագիծն ուներ ոչ պաշտոնական անվանում՝ «Titan»: Վերջին օրերին կրկին ակտիվացել են «Titan»-ի մասին խոսակցությունները: Ըստ մասնագետների՝ Apple-ը նախատեսում է ոչ միայն թողարկել առանց վարորդի կառավարվող մեքենա, այլև հեղափոխություն կատարել ավտոմոբիլային ինդուստրիայում:
Twitter-ի ձևաչափը հրաշալի է ինֆորմացիան արագ ստանալու համար:
Apple-ն իր առաջին նոթբուքը թողարկել է 1989 թվականին:
«Ցանկացած օր կամ ամիս մեզ ավելի է հեռացնում այն արդյունքից, որին մենք ցանկանում ենք հասնել մեր ծրագրերի իրականացման միջոցով»,- նշում է ԻՏՁՄ փոխտնօրենը:
Facebook սոցիալական ցանցի աշխատակիցներն արհեստական ինտելեկտի տարրերով ծրագրեր են մշակում անցանկալի տեղեկատվության ավտոմատ հայտնաբերման եւ արգելափակման համար:
Huawei Techologies Co. չինական ընկերությունը սմարթֆոնների ու պլանշետների նոր շարքի մի քանի շնորհանդեսներ է անցկացրել: Մասնավորապես, Սյանգանում ներկայացվել են Mate 9 եւ Mate 8 Pro ֆլագմանական մոդելները, ինչպես նաեւ Nova-ն եւ Nova plus-ը:
Google-ի տեխնիկական տնօրեն և հայտնի տեխնոլոգիական ապագայաբան Ռեյ Կուրցվեյլը ելույթ է ունեցել այս տարվա սկզբին՝ կանխատեսումների հերթական չափաբաժնով:
Time ամսագիրն առանձնացրել է 2016 թվականի լավագույն հայտնագործությունները:
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը պաշտոնապես հայտարարել է Մենդելեևի աղյուսակում նոր չորս տարրեր ընդգրկելու մասին, որոնցից մեկն անվանակոչվել է ի պատիվ հայ գիտնականի:
3D-տպագրման զարգացմանն առավել մեծ ուշադրություն է նվիրվում Դուբայում, որտեղ 2030 թվականին բոլոր շենքերի 25 տոկոսն, իշխանությունների պլանների համաձայն՝ կկառուցվի այդ տեխնոլոգիայի միջոցով: Ներկայում այդ քաղաք-Էմիրությունում արդեն կա գրասենյակային շենքի նախատիպ, որը լիովին պատրաստված է 3D-տպիչով։
Samsung ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ դիտարկում է երկու ընկերությունների բաժանվելու տարբերակը:
78 տարեկան հասակում 2016թ-ի նոյեմբերի 28-ին կյանքից հեռացավ հայտնի գիտնական, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սերգեյի Չիլինգարյանը: Այս մասին տեղեկացրին ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
National Geographic-ը հրապարակել է աստղերի դիտման համար աշխարհի լավագույն հինավուրց վայրերի ցանկը, որում ընդգրկել է նաեւ հայկական Քարահունջը:
Souq-ը կարող է լուծել խնդիրներ, որոնք առկա չեն ԱՄՆ-ում և այն տարածաշրջաններում, որտեղ Amazon-ը գերիշխող դեր ունի: Խոսքը, մասնավորապես, կանխավճարային քարտերի և վճարային համակարգերի մասին է: Կա նաև խնդիր՝ կապված գնումների առաքման հետ, սակայն դա նույնպես կարող է լուծել Amazon-ը:
Գիտականորեն ապացուցված է, որ կնոջ ուղեղն ավելի բարդ է կառուցված, քան տղամարդունը, ինչն էլ նշանակում է, որ կանայք ավելի շատ քնի կարիք ունեն, քան տղամարդիկ:
Դանդաղ աճ է գրանցել նաեւ Թվիթեր սոցիալական ցանցը, այն հանդիսանում է ավելի շուտ հայաստանյան ակտիվ օգտատերերին սփյուռքի հետ կապելու հարթակ: Հատկապես արագ է աճում երիտա արդների շրջանում տարածված Instagram-ի ցուցանիշը` ամսական 15-20 տոկոս, այն այժմ ունի 250 հազար ակտիվ օգտատեր:
Միեւնույն ժամանակ մասնագետները նշում են, որ հետազոտությունը չպետք է մարդկանց հարկադրի վախենալ անողնաշարավորներից: Նրանց խոսքով՝ մարդու համար բավականին բարդ է միջատից վարակվելը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ հերթական քննարկումը:
Սովորական կուտակչից սուպերկոնդենսատորի տարբերությունն այն է, որ դա լիցքը պահում է մակերեւույթին: Սուպերկոնդենսատորների արտադրության համար օգտագործվել են մեկ նանոմետր հաստությամբ միլիոնավոր թելեր, որոնք պատված են գրաֆենի բարակ թիթեղով: Դա ապահովում է էներգիայի մեծ խտություն եւ տեսակարար հզորություն, ինչպես նաեւ արագ լիցքավորման համար էլեկտրոնների արագացված տրանսֆեր:
Ամերիկացի եւ կանադացի երկրաֆիզիկոսները հայտնաբերել են սառած ջրի վիթխարի ծով, որը թաքնված է Մարսի մակերեւույթի տակ: Հետազոտությունը հրապարակված է Geophysical Research Letters-ում, դրա մասին հաղորդել է NASA-ն։