
Գիտության պետական կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 0.8 տոկոսով

ՀՀ կրթության եւ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորումը 2017 թվականին կավելանա 0,8 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ հավելելով, որ այդ գումարը հիմնականում կուղղվի «Հորիզոն 2020»-ի ասոցացման վարձավճարները մուծելու համար:
«Գիտությունն այն եզակի ոլորտներից է մեր երկրում, որի բյուջեն օրենքով պաշտպանված է, այսինքն՝ պետբյուջեի աճին զուգընթաց աճում է նաև գիտության ոլորտի բյուջեն»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ այն գումարների մեծ մասը, որոնք տրվում են ԵՄ-ին որպես ասոցացման անդամ, հետ կվերադառնան կամ կրկնապատկվեն:
2016 թվականին պետական բյուջեից գիտության ոլորտին ֆինանսավորման ծավալը կազմել է 14.2 միլիարդ դրամ: