
«Մատենիկ». վաճառքում է հայկական առաջին էլեկտրոնային գրատախտակը

Technology & Science Dynamics TSD հայկական ընկերությունը ներկայացրել է «Մատենիկ» հայկական LSD էլեկտրոնային գրատախտակը: Գրատախտակը փոքրիկ է, և, ինչպես նշում են ընկերության ներկայացուցիչները, նախատեսված է կրթական գործընթացներն ավելի հեշտացնելու համար:
«Լինելով շատ փոքր և հարմար, այս LSD սարքավորումը կարող է դառնալ ձեր ընկերը, որը կարող եք տանել ձեզ հետ ամենուր: Այն նաև կարող է դարձնել երիտասարդների կրթական գործընթացն ավելի հետաքրքիր»,- նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
«Մատենիկը» նաև մատչելի է. այն վաճառվում է 25 հազար դրամով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ավելի վաղ Technology & Science Dynamics TSD ընկերությունը ներկայացրել էր առաջին հայկական խելացի ժամացույցը՝ TSD Flex Smart Watch-ը, ArmPhon-ը և ArmTab-ը:
Սիրարփի Աղաբաբյան
Gepostet von Technology & Science Dynamics TSD am Dienstag, 10. Januar 2017