Եթե ձեզ հոգնեցրել են Facebook-ի այն օգտատերերը, ովքեր ձեզ պարբերաբար ավելացնում են անծանոթ խմբերում, ապա առաջարկում ենք Chrome բրաուզերի համար նախատեսված Facebook AntiSpam ընդլայնումը, որը կօգնի մի քանի վայրկյանում ազատվել անպետք և անցանկալի խմբերից:
Եթե ինքնուրույն ծրագրավորում եք սովորում և ամեն կերպ փորձում եք մոտիվացնել ձեզ, ապա առաջարկում ենք ծանոթանալ learntocodewith.me-ի բլոգեր Լոուրեն Բրեդֆորդի (Laurence Bradford) խորհուրդներին, որոնք ուղված են սկսնակ ծրագրավորողներին:
Բնապահպանները պարզել են, որ Անտարկտիդայի վրա գոյացած օզոնային անցքը 2000 թվականից ի վեր ընկած ժամանակաշրջանում, երբ այն առավելագույն չափերի հասավ, կրճատվել է:
Hubble տիեզերական աստղադիտակն ուլտրամանուշակագույն ընդգրկույթում կատարել է Յուպիտերի հյուսիսային բեւեռի փայլի նկարահանում: Գիտնականները հայտարարում են, որ ուղեծրային աստղադիտարանի կողմից արված լուսանկարն ամենագունեղներից մեկն է, որոնք այսօր մատչելի են մարդուն:
Բելգիայի Լյովենի կաթոլիկ համալսարանի եւ Գերմանիայի Լայբնիցի ինստիտուտի հետազոտողները կարողացել են մկների մոտ ոչնչացնել ասոցիատիվ հիշողությունները՝ գլխուղեղում ճնշելով մեկ գենի ակտիվությունը: Այս մասին գրել է Biological Psychiatry հանդեսը:
Սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել ամսական սկսած 2400 դրամից, բաժանորդագրվելով, օրինակ՝ Ունիվերսալ 2900 սակագնային պլանին: Իսկ պլանշետները կարելի է ձեռք բերել, միանալով U!Tab և U!Flash շարժական ինտերնետի առաջարկներից մեկին: Acer բրենդի սմարթֆոնների և պլանշետների համար գործում է մեկ տարվա երաշխիք:
Google ընկերության քարտեզագրական ծառայությունները, մշակելով Երկիր մոլորակի նոր արբանյակային լուսանկարները, ստացել են իրենց պատմության ամենահզոր թարմացումները:
168.am-ի հետ զրույցում հավելվածի մարքետինգով զբաղվող թիմի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանը նշեց, որ առողջության պահպանմանն ուղղված հավելվածի գաղափարը նախաձեռնող խումբն ունեցել է դեռևս 6 ամիս առաջ: Երկար քննարկումներից հետո որոշվել է, որ պետք է օգտակարը համատեղել հաճելիի հետ:
«Ստարտափերի էկոհամակարգը Հայաստանում մեծ զարգացում է ապրում, և տարեց տարի ավելի կայացած թիմեր են մասնակցում մրցույթին։ Մրցակցությունը մեծ է, և ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով բազմաթիվ չափանիշներ։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը մշտապես աշխատում է թիմերի հետ՝ զինելով նրանց այնպիսի հմտություններով, որոնք անհրաժեշտ են հնարավոր ներդրողներին ներկայանալի դառնալու և շուկայում պահանջարկ ունեցող պրոդուկտ մշակելու համար։», – նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
«Մեզ հաջողվեց ձեզ հետ միասին ստեղծել 5 գիտական կենտրոններ, որտեղ ընդգրկվեցին նաև այլ գերատեսչությունների կազմում գտնվող կարևոր ինստիտուտներ: …Հաջորդ հարցը տնօրենների սերնդափոխությունն էր, և մենք ունեցանք տնօրենների մի սերունդ, որ փայլուն դրսևորեց իրեն, և այսօր գիտության դրական միտումը պայմանավորված է այդ տնօրենների նվիրված աշխատանքով ևս»:
Վերջին շաբաթվա ընթացքում պարբերաբար հայտնվում է թարմացված տեղեկատվություն նոր iPhone-ի մասին:
«Ակադեմիայի նախագահը, առաջին հերթին, պետք է լինի գործող, ակտիվ, փայլուն գիտնական, գիտնական, ում աշխատանքները տպագրվում են միջազգային հեղինակավոր ամսագրերում։ Նման գիտնականներ մենք ունենք։ Այլ հարց է, թե նրանցից քանիսը կհամաձայնեն գլխավորել Ակադեմիան»։
Instagram սոցիալական ցանցը հաջորդ ամսին կգործարկի հրապարակումների ավտոմատ թարգմանության գործառույթը: Այս մասին նշվում է սոցցանցի պաշտոնական պրոֆիլում:
«Այս ձայնագրությունները կարող են օգտագործվել ցանկացածի դեմ: Հատկապես՝ եթե դրանք օգտագործվում են թիրախավորված», – նշում է Մենդեզը:
CRISPR/Cas9 տեխնոլոգիայով անցկացված գիտափորձերի ընթացքում հետազոտողները պատրաստվում են բարելավել այն իմունային բջիջները, որոնք թույլ են տալիս արդյունավետ պայքար մղել քաղցկեղային հիվանդությունների դեմ:
Հունիսի 25-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ստրատափների համար կլինի մրցութային օր: Միաժամանակ տեղի կունենան ոլորտի 2 միջոցառումներ՝ Seedstars Երևան 2016-ը և IBM ISTC Startup Challeng-ի ամփոփումը:
Մարդկությունը դեռ նվազագույնը 15 տարի պետք է սպասի, մինչև մշակված կլինեն տեխնոլոգիաները, որոնք հնարավորություն կտան ուղևորվել դեպի Մարս մոլորակ: Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության, այս մասին հայտարարել է Եվրոպական տիեզերական գործակալության ղեկավար Յան Վերները:
ԱՄՆ-ի Apple ընկերության նոր սմարթֆոնի դիզայնն սկզբունքային տարբերություն չի ունենա նախորդ iPhine 6 մոդելից:
MIT Technology Review հրատարակությունը հրապարակել է 2016 թվականի 50 «ամենախելացի» ընկերությունների ցուցակը, որոնք նորաստեղծական տեխնոլոգիաները զուգակցում են արդյունավետ գործարար-մոդելի հետ: Ցուցակում առաջին տեղն զբաղեցրել է Միացյալ Նահանգների Amazon հոլդինգը, որի կապիտալացումը կազմում է 337 միլիարդ դոլար:
Մասնավոր հատվածի կողմից պահանջված աշխատատեղերն ավելի շատ են, քան բուհերը կարողանում են առաջարկել:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննարկելու են ոլորտում առկա չորս հիմնական բացերն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է «ՏՏ արտապատվիրում և ներդրումներ» խորագրով տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային գիտաժողովին:
Samsung Galaxy A300F-ն արժե 105 հազար դրամ, աշխատում էAndroid 5.0.2 օպերացիոն համակարգով, ունի 1.2 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր: Էկրանը սենսորային է, 4.5 դյույմանոց: Ունի 1 ԳԲ օպերացիոն հիշողություն, ներքին հիշողությունը 16 ԳԲ է, հնարավոր է լրացնել microSD-ի միջոցով մինչև 64 գեգաբայթ:Հեռախոսի հիմնական տեսախցիկը 8 մեգապիկսել է, առջևինը` 5 ՄՊ: Ապահովում է 4G հասանելիություն:
Սամվել Մարտիրոսյանը խոսեց այն մասին, թե ինչ են մարդիկ հասկանում՝ «զոմբի» ասելով, ինչպես նաև՝ պատմեց զոմբի հասկացության զարգացման և ժամանակի ընթացքում կրած փոփոխությունների մասին:
«Մենք հուսով ենք, որ մեր կողմից հավաքված տվյալները մեզ կօգնեն որոշելու այն գործոնները, թե ինչու է իմունային համակարգն առանձին մարդկանց պաշտպանում սրտի նոպաներից այն դեպքում, երբ մյուսներին այն չի օգնում: Մենք նաեւ հույս ունենք, որ կգտնենք իմունային համակարգի ուժեղացման ուղիները եւ այն սրտի ու անոթների պաշտպանությանն ուղղորդելու միջոցները»,- հավելել է Խամիսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Չինական Sunway TaihuLight գերհամակարգիչը ամենահզորն են ճանաչել աշխարհում: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով մոլորակի 500 ամենահզոր հաշվողական համակարգերի վարկանիշի տվյալները:
Արեւամարտկոցներով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռը, որը շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարում, մեկնել է Նյու Յորքից եւ ուղղություն վերցրել դեպի իսպանական Սեւիլիա:
Դեռ նախորդ տարվա սկզբում բոլորը խոսում էին անսովոր կառուցվածքով Monohm Runcible կլոր էկրանով սմարտֆոնի մասին: Սմարտֆոնի նկարներից բացի, այս նախագծի մասին ոչ մի բան հայտնի չէր: Մեկ տարի անց սմարտֆոնի հեղինակները մի փոքր բացում են փակագծերը:
Մասշտաբը հասկանալու համար NASA-ն նշում է, որ մարսագնացի անվի տրամագիծը 50 սանտիմետր է, անվի լայնությունը՝ 40 սանտիմետր: Այժմ Curiosity-ին գտնվում է Շարպ լեռան մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Ի՞նչ է ստարտափների ռազմավարությունը: Ի՞նչ է պետք անել, որպեսզի որպես ստարտափ՝ գտնես քո ճանապարհը: Որո՞նք են ստարտափները զարգացնելու համար անհրաժեշտ հիմնական ուղղությունները: Այս հարցերի մասին երեկ BarCamp (չ)կոնֆերանսի ժամանակ խոսեց ABBYY փոխնախագահ, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը: