Եթե օգտվում եք Facebook Messenger-ից, իմացեք, որ այն կարող է լսել ձեզ
Եթե օգտվում եք Facebook Messenger-ից, ջնջեք այն և նորից ներբեռնեք հեռախոսի մեջ։ Ինչո՞ւ. որպեսզի ծանոթանաք պայմաններին, որոնց օգտատերերի գերակշիռ մեծամասությունը համաձայնում է առանց կարդալու։ Հավելվածը ներբեռնելիս աշխատում ենք ամեն ինչ ավարտել մաքսիմալ արագությամբ՝ առանց ծանոթանալու օգտագործման կանոններին և պայմաններին։
Եթե դիտարկենք պայմանները, որոնց շատերս համաձայնում ենք առանց կարդալու, ինքներս հավելվածին թույլ ենք տալիս օգտագործել մեր կոնտակները, կարդալ հաղորդագրությունները, լուսանկարներ անել, աուդիո ձայնագրություններ։ Ընկերությունն այդ «հետաքրքրասիրությունը» բացատրում է նրանով, որ օգտատիրոջ մասին տվյալներն օգտագործվում են գովազդն առավել հասցեական դարձնելու համար։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը