Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը banman.am կայքում գրել է, թե ինչպես կարելի է ազատվել ֆեյսբուքից եկած վիրուսներից.
«The New York Times»-ը հետաքրքիր նյութ է հրապարակել հայտնի ընկերություններից մեկի բիզնեսի մասին, որը ծրագրային ապահովում է մշակում ցանկացած սմարթֆոնի օգտատիրոջ լսելու համար։
Ժամացույցի դիզայնը մշակված է մակնիշի երկու հանրաճանաչ մոդելների՝ Bradshaw-ի եւ Dylan-ի հիման վրա: Գաջեթն աշխատում է Android գործառական համակարգի բազայի վրա: Մոդելը մատչելի է երկու գույնով՝ ոսկեգույն՝ կանանց համար եւ սեւ՝ տղամարդկանց համար: Ժամացույցն արդեն վաճառքի է հանվել, դրա գինը 350 դոլար է:
Գիտնականների եզրակացության համաձայն՝ օվկիանոսները 1970-ական թվականներից ի վեր կլանել են մոլորակի ջերմաստիճանի ընդհանուր աճի 93 տոկոսը: Համաշխարհային օվկիանոսը դարձել է գլոբալ տաքացման յուրատեսակ վահան:
iPhone-ի սեփականատիրոջ համար չկա ավելի վատ բան, քան ծանուցումն այն մասին, որ հեռախոսում տեղը չի բավականացնում։ Դա սովորաբար լինում է ամենաանհարմար պահերին, երբ վիդեոտեսագրություն եք անում կամ փորձում եք լուսանկարել։ Այդպիսի դեպքերում լուսանկարները ջնջելու փոխարեն՝ կարող եք մի քանի այլ միջոց ձեռնարկել։
Աղտոտված օդը կարող է լինել այն գործոններից մեկը, որոնք Ալցհայմերի հիվանդության զարգացում են հրահրում: Այս մասին ասված է բրիտանացի գիտնականների նոր հետազոտության մեջ:
Պատահում է, երբ Facebook-ում հայտարարությունների եք հանդիպում, որոնք այնքան են համապատասխանում այդ պահին, որ ձեզ թվում է, թե այն կարդում է ձեր մտքերը։ Հնարավոր է՝ մոտենում է ձեր մայրիկի ծննդյան օրը, և Facebook-ը ցուցադրում է տեղական ֆլորիստների հայտարարությունները։ Facebook-ը գիտի, թե ինչն է հետաքրքրում ձեզ։
Հարավկորեական Samsung ընկերությունը խորհուրդ է տվել սպառողներին մի կողմ դնել Galaxy Note 7 սմարթֆոնները եւ հնարավորինս արագ ձեռք բերել նորը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
OSIRIS-Rex-ի արձակումը կայացել է Երեւանի ժամանակով 03:05-ին Atlas V տանող հրթիռի միջոցով՝ Քանավերալի հրվանդանի տիեզերակայանից: 2018 թվականին այն կհասնի իր նպատակակետին՝ Բեննու աստղակերպին, որի բեկորն իջեցվող պատիճախցիկով պետք է Երկրի վրա ընկնի 2023 թվականին:
«Այսօր մենք գտնվում ենք մոտավորապես այն նույն փուլում, որում ԴՆԹ-ի անալիզը գտնվում էր իր գոյության առաջին օրերին: Այս մեթոդը նոր հեղափոխություն կառաջացնի քրեագիտության բնագավառում»,- հայտարարել է Բրեդ Հարթը Լիվերմորի (ԱՄՆ) Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայից:
Ապարատը վերջին անգամ Սատուռնի արբանյակի ռադիոտեղորոշման լուսանկարներ է ստացել 2016 թվականի հուլիսի 25-ին՝ լուսնից 967 կիլոմետր հեռավորության վրա:
Sony կորպորացիան Նյու Յորքում ներկայացրել է PlayStation 4 խաղային կցուրդի նոր տարբերակը՝ ավելի թեթեւ, ավելի բարակ եւ էներգասպառման տեսակետից արդյունավետ մոդելը: Շնորհանդեսը տեղի է ունեցել Մանհեթենի հենց կենտրոնում՝ Թայմս սքվերում:
Նոր սմարթֆոններն ստացել են ապակե եւ ալյումինե կլորաձեւ կորպուս, ինչպես նաեւ Home վերամշակված կոճակը՝ սեղմման ուժի ճանաչմամբ եւ Taptic Engine: Գաջեթներն ունեն երկու տարածադինամիկ եւ ջրից ու փոշուց պաշտպանություն՝ IP 67 ստանդարտով:
Նոր սմարթֆոնն ստացել է մետաղե կորպուս, Qualcomm Snapdragon 820 հզոր պրոցեսոր, Adreno 530 գրաֆիկական պրոցեսոր, 5,7-դյույմանոց IPS դիսփլեյ՝ 520 ppi պիքսել խտությամբ, 4 ԳԲայթ օպերատիվ ու 64 ԳԲայթ ներքին հիշողություն ու 16 եւ 8 մեգապիքսել սենսորով հիմնական խցիկի կրկնակի մոդուլ՝ պատկերի կայունացման համակարգով:
Համացանցում են հայտնվել Rambler էլեկտրոնային փոստի 98 միլիոն 200 հազար օգտատերերի անձնական տվյալներն ու գաղտնաբառերը:
Ժամեր առաջ մեր մոլորակի կողքով անցել է 2004 BO41 խոշոր երկնային մարմինը՝ 1600 մետր տրամագծով, որը Երկիր մոլորակից գտնվել է 15 միլիոն կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին հայտնել է Միջազգային աստղագիտական միության Փոքր մոլորակների կենտրոնը:
Հանրահայտ The Guardian պարբերականն անդրադարձել է Հայաստանում ռոբոտաշինության զարգացմանը և դպրոցներում ռոբոտաշինական դասարանների առկայությանը: Պարբերականը նշել է, որ Հայաստանում պետական ծրագրով նախատեսված է մինչև 2019 թվականը բոլոր դպրոցներում ունենալ կազմակերպված ռոբոտաշինական դասարաններ:
Լոնդոնի համալսարանի հետազոտող գիտնականները մշակել են մի պատրաստուկ, որը մարդու իմունային համակարգին ստիպում է պայքարել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ծանր տեսակի դեմ, ինչը մահացու է գրեթե բոլոր դեպքերում: Դեղամիջոցը չունի կողմնակի արդյունք եւ զգալիորեն երկարացնում է հիվանդների կյանքը:
iPHone 7 մոդելի սմարթֆոնների առաջին խմբաքանակը Չինաստանից առաքվել է արտասահմանյան պատվիրատուներին: Այս մասին հայտնել է «Սինա» լրատվական պորտալը:
Իտալացի կենսաբանները հայտնաբերել են, որ մինչեւ հարյուր եւ ավելի տարի ապրած մարդիկ ունեն մազանոթների եւ մյուս մանր անոթների անսովոր ցանց, որոնք զգալիորեն ավելի դանդաղ են ծերանում, քան Երկիր մոլորակի մյուս բնակիչների մոտ, ինչի մասին նրանք Իտալիայի Պոլիկա քաղաքում պատմել են CIAO նախագծի մասնակիցների հանդիպմանը:
«Robofest» ռոբոտների շքերթի շրջանակում ՀՀ մարզերում գործող ավելի քան 140 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտներում, ինչպես նաև տեղի կունենա մրցույթ:
Հեռախոսը ջրից պետք է հանել՝ որքան հնարավոր է շուտ, և միանգամից անջատել։ Չմիացնեք հեռախոսը, քանի դեռ համոզված չեք, որ այն չորացել է։ Բացի այդ՝ հեռախոսում ջուր մնալը կարող է կարճ միացման հանգեցնել։
Ժնեւի MB&F ժամացույցների ստեղծագործական լաբորատորիան L’Epռe մանուֆակտուրայի հետ համատեղ ստեղծել է սեղանի շարժվող ռոբոտ-ժամացույց՝ Balthazar անվամբ: Մոդելում կա 618 դետալ:
Կուբան գրանցել է Heberferon («Էբերֆերոն») նոր բժշկական պատրաստուկը, որը նախատեսված է մաշկի քացկեղի բուժման համար: Ինչպես հայտնել Է ազգային հեռուստատեսությունը, Heberferon-ը մշակվել է Ծագումնաբանական ինժեներիայի եւ կենսատեխնոլոգիաների կենտրոնում, որը գործում է Կուբայի մայրաքաղաքում, հետազոտությունների եւ կլինիկական փորձարկումների 20 տարիներից հետո:
Կորպորացիայի շարժական սարքերի ստորաբաժանման նախագահ Դոնգ Ջին Կոն սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ այն գնորդները, որոնք արդեն հասցրել են Galaxy Note 7 ձեռք բերել, կարող են դրանք փոխանակել նոր սմարթֆոններով:
Facebook սոցիալական ցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգը մտադիր չի միավորել WhatsApp եւ Messenger հավելվածները, քանի որ դրանք նախատեսված են շփման տարբեր ձեւերի համար:
Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերությունը տարեկան առնվազն 1 միլիարդ դոլարի ներդրումներ կկատարի ցանցային սարքավորումների եւ ծրագրային ապովման մշակման բնագավառում: Այս մասին հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Գո Պինը:
Սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) կրթական նոր ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Կրթության և գիտության նախարարի խորհրդական Արտակ Աղաբալյանը, «Ինսթիգեյթ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, փոխտնօրեն Հայկ Չոբանյանը և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ ու հյուրեր:
Facebook Messenger-ում շատ են օգտակար բոթերը, որոնց մասին, սակայն, շատ քչերը գիտեն: Ձեզ ենք ներկայացնում մի քանի օգտակար և կիրառելի բոթեր:
Samsung-ը հայտարարել է, որ անորոշ ժամանակով հետաձգում է իր Galaxy Note 7 առաջատար սմարթֆոնի մատակարարումները: Ընկերության հաղորդագրության մեջ ասված է, որ սարքը պահանջում է լրացուցիչ թեստավորում, որը վերաբերում է արտադրանքի որակին: Ինչպես տեղեկացնում է Mashable-ը, դա կարող է կապված լինել այն դեպքերի հետ, երբ սմարթֆոններում ներսարված մարտկոցները երբեմն պայթում են դրանց տերերի ձեռքին: