Բաժիններ՝

Խելացի մարդիկ վերանում են. հետազոտություն

Իսլանդիայի deCODE ընկերությունը կատարել Է հետազոտություն, որտեղ ցույց է տվել, որ ազգի պոպուլյացիայում այն գեների բաժինը, որոնք կապված են կրթության ձեռքբերման հետ, նվազում է: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդում է The Guardian հրատարակությունը:

Ընկերության մասնագետներն օգտագործել են ավելի քան հարյուր հազար իսլանդացիների տվյալներ, որոնք հավաքվել են 1910-1975 թվականներին: Այդ ժամանակի ընթացքում, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, պոպուլյացիայի մեջ այս կամ այլ կերպ ուսման հետ կապված գեների հայտնվելու հաճախականությունը նվազել է:

Միաժամանակ մասնագետները հայտնաբերել են, որ խելացի մարդիկ, այսինքն՝ նրանք, ովքեր, հեղինակների հրապարակման համաձայն, հակված են կրթություն ստանալու, միջին հաշվով ունեն վեց տոկոսով պակաս երեխաներ, քան մնացածները:

Դիտարկվող օրինաչափության պատճառը մասնագետները տեսնում են այն բանում, որ ուսմանը նպաստող գեներով մարդիկ ավելի շատ կենտրոնացած են սեփական զարգացման, այլ ոչ թե ցեղի շարունակման վրա: Գիտնականների կարծիքով՝ հենց դա էլ հետագայում հանգեցնում է նրանց գեների բաժնի նվազմանը մայր ցամաքից հարաբերականորեն մեկուսացած պոպուլյացիայում: deCODE ընկերության մասնագետներն առանձին նշում են, որ մտավոր զարգացման համար պատասխանատու են ոչ միայն գեները, այլեւ շրջակա միջավայրի պայմանները, մասնավորապես, ընտանիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս