Հավելվածի ալգորիթմները չեն փոխվել: Մշակումները կրկին կատարում են նեյրոնային ցանցերը, սակայն այս դեպքում ցանցերի կողմից մշակվում է ոչ թե միայն մեկ պատկեր, այլ պատկերների շղթա: Հավելվածի ստեղծագործական թիմից նշում են, որ iPhone 6-ի համար այս գործընթացը կտևի 2 րոպե, iPhone 6s-ի համար՝ 40-50 վայրկյան, իսկ iPhone 7-ում մշակումը կատարվում է հաշված վայրկյանների ընթացքում:
Եթե ցանկանում եք ձեր ընկերների նման արագ գտնել խոսակցությանը համապատասխան Gif-եր, ապա Guggy հավելվածը հենց ձեզ համար է: Այն արագ կարողանում է վերածել ձեր բառերը համապատասխան պատկերների: Բոթը շատ հեշտ է աշխատում: Դուք պետք է ընտրեք հաղորդագրություն, իսկ բոթը կգտնի բովանդակությանը համապատասխան պատկեր: Ձեզ մնում է միայն ուղարկել հաղորդագրությունը:
«Արմաթ» ինժեներական լաբորատորիները WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում մրցանակի են արժանացել: Մրցանակաբաշխությունն ավանդակաբար անց է կացվում 6 անվանակարգում ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից:
Yahoo ինտերնետ-ընկերությունը ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների պահանջով գաղտնի սքանավորում էր իր օգտատերերի նամակագրությունը: Yahoo-ն, գաղտնի հրահանգն ստանալուց հետո, ծրագիր է ստեղծել իր փոստային ծառայության բոլոր օգտատերերի նամակների վերլուծության համար:
Ծառայությունն ստացել է Secret Conversations («Գաղտնի զրույցներ») անվանումը, այն հասանելի է բոլոր 900 մլն օգտարերերին: Գործառույթը թույլ է տալիս օգտատերերին ծածկագրել իրենց հաղորդագրությունները այնպես, որ ոչ ոք չի կարողանա ընթերցել դրանք, բացի երկու զրուցակիցներից, նույնիսկ իրավապահ մարմններն ու հատուկ ծառայությունները:
Sony-ն ցուցադրել է LED լամպերից բաղկացած Brighturf համակարգը, որը հնարավորություն կտա խոտի աճն արագացնել 6 անգամ:
Կորպորացիան 2010 թվականից թողարկում էր Nexus հեռախոսներ՝ համագործակցելով սմարթֆոնների այլ արտադրողների հետ: «Pixel-ն առաջին սմարթֆոնն է, որն ամբողջությամբ ստեղծվել է Google-ի կողմից»,-հայտարարել է Օսթեռլոն:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին Ռ. Դրամբյանի` տարբեր արվեստագետների կողմից ստեղծած դիմանկարները, տեղի ունեցավ հեղինակ Իրինա Դրամբյանի՝ արվեստագետի և հասարակական գործչի հոդվածների համապարփակ ժողովածուի շնորհանդեսը:
Նոր գաջեթները, որոնց դիզայնը մշակվել է անմիջականորեն Google-ի կողմից, կթողարկվի Google բրենդով: Ընկերությունը հոկտեմբերի 4-ին Սան Ֆրանցիսկոյում կանցկացնի միջոցառում, որպեսզի ներկայացնի նոր սմարթֆոնները:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ գիտի Google-ը ձեր մասին։ Մենք օգտագործում ենք բրաուզերը և քարտեզները, գրում ենք էլեկտրոնային նամակներ, գնումներ կատարում համացանցում։ Այս ամենը դարձել է մեր կյանքի մի մասը։ Ի՞նչ գիտեն մեր մասին համացանցային ընկերությունները, որոնց ծառայություններից մենք օգտվում ենք։ Տեղեկատվության մի մասը ձեզ կզարմացնի։
Ամենամյա «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը ներկայանալու հարթակ է ոչ միայն նորաստեղծ ընկերությունների, այլև կայացած նախագծերի համար: Այս տարի «ԴիջիԹեքին» մասնակցում էր նաև լուսանկարների ամենահայտնի խմբագրիչներից մեկը՝ հայ-ամերիկյան PicsArt ընկերությունը։
Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում 2015 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ԱՄՆ-ից Ուիլյամ Քեմփբելը, ճապոնացի պրոֆեսոր Սատոսի Օմուրան եւ չինուհի հետազոտող Տու Յույուն պարազիտների եւ մալարիայի դեմ պայքարի մեթոդների համար:
Մի կտացրեք ամեն ինչի փայտփորիկի պես՝ ուշադիր նայեք նկարին, հղմանը, մարդու կողմից գրված մեկնաբանությանը։ Օրինակ, կարղ է նկարի վրա Youtube տեսանյութ լինել, բայց տակի հղումը լրիվ ուրիշ տեղ է տանում։ Եթե ինչոր բան կասկածելի է, ուրեմն ավելի լավ ա անցնել կողքով։
Տեսանյութերի համար նախատեսված հանրահայտ YouTube-ի մասին, թվում է, թե ամեն ինչ պարզ է:
Մեզանից շատերի համար բառերը լսելը շատ հեշտ է: Սակայն մեզ համար բարդ է հասկանալ, թե ինչ նյարդային բարդ գործընթացներ են կատարվում բառի, խոսքի, դրա արտահայտման ընթացքում:
Տեխնիկան այժմ կարող է պատմել՝ ինչպես եք ձեզ զգում, նույնիսկ, եթե դուք լավագույնս փորձում եք թաքցնել դա։ Համակարգչային գիտությունների և արհեստական ինտելեկտի լաբորատորիայի հետազոտողները ճանապարհ են գտել, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ կերպով որոշել մարդկային զգացմունքները ռադիոալիքների միջոցով։
Հեռախոսները դարձել են անհրաժեշտություն, և սխալ կլինի դրանցից ամբողջովին հրաժարվելու խորհուրդ տալ:
Joomag-ի միջոցով մարդիկ կարող են ստեղծել ամսագիր 0-ից, ամբողջությամբ ինտերակտիվ դարձնել այն, տարածել, ստանալ վիճակագրություն այն մասին, թե որքանով է ամսագիրը հետաքրքրում մարդկանց, և վաճառել այդ ամսագիրը:
«Աշխարհում գոյություն չունի սկանավորող ծրագիր մոբայլ հավելված։ Քանի որ Հայաստանում շախմատը բավականին զարգացած է, դուք կարող եք ուղղակի սկանավորել ծրագիրը, նա կներբեռնի շախմատի տախտակը ձեր հեռախոսի մեջ, և դուք կարող եք անալիզ անել, խաղատախտակը պահպանել ու խաղալ հենց այդ դիրքից սկսած»։
Digitec-Expo2016-ում այս տարի ներկայացված էր միանգամից երկու ստարտափ, որոնք նոր հարթակ են ստեղծում քարփուլի (carpool) համար։ Նախագծերի հեղինակները կարծում են, որ աշխարհում լայն տարածում ունեցող քարփուլի մշակույթը կտարածվի նաև Հայաստանում։ Այս համակարգը միավորում է այն վարորդներին և ուղևորներին, որոնք գնում են նույն ճանապարհով։
«Մենք հուսով ենք, որ քողարկիչ ցանցերի քանակը կլինի այնքան, որ դրանցով հագեցված կլինեն թե՛ դիրքերը, թե՛սահմանամերձ գոտում գտնվող ցանկացած վտանգված, անգամ՝ ոչ ռազմական նշանակության տարածքները, տեխնիկան և այլն»,- նշում է Վովա Վարդանովը:
2016 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 13-ին: Հոկտեմբերի 3-ին, հայտնի կդառնա բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը։
Պատկերացրեք, որ մեքենա եք վարում, որի դիմապակուն գտնվող էկրանն օգտագործում եք անծանոթ քաղաքաքում նավիգացիայի միջոցով կողմնորոշվելու համար: Տեղեկատվությունն օգտագործվում է ոչ միայն ճիշտ ճանապարհը ցույց տալու, այլև ձեզ շրջապատող իրականության նկատմամբ առավել զգոն լինելու համար։ Օրինակ` հեծանվորդների և հետիոտնի նկատմամբ: Վիրտուալ բովանդակության ճիշտ ընկալումը ոչ միայն խիստ կարևոր է, այլևս կյանքի և մահվան հարց:
Armenia StartUp Cup ազգային առաջնությունը Հայաստանում անցկացվում է արդեն 4-րդ անգամ: Սեպտեմբերի 10-ին մեկնարկած առաջնությունը շարունակում է իր ընթացքը: Արդեն իսկ կայացել է մրցույթի մարզային փուլը, իսկ եզրափակիչ փուլը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 15-ին Երևանում:
Reddit սոցկայքի օգտատերերից մեկը հայտնել է iPhone 7 Plus սմարթֆոնի պայթելու մասին` տեղադրելով վերջինիս լուսանկարը սոցկայքում:
«Մեր թիմը ներկայացնում է հեռակառավարման տանկի գաղափարը: Այս տաղավարում ներկայացված է մակետը` փոքր տանկը, որը ներկայում հեռակառավարվում է հեռախոսով: Այս գաղափարը ռազմական ոլորտում կիրառելը կարևոր է, քանի որ տանկը կարող է ընթացքի մեջ լինել, կրակել, իր գործն անել, առանց ներսում որևէ մեկի գտնվելու: Այսինքն` այդ ամենն իրականցվում է հեռակառավարմամբ: Դա կօգնի խուսափել մարդկային զոհերից»,-ասա Միշա Մանուկյանը:
Apple-ի աշխատակիցը լրագրողներին պատմել է Apple-ի նոր սմարթֆոնի վրա կատարվող աշխատանքի մանրամասները, որը ենթադրաբար կստանա iPhone 8 անվանումը:
Ամերիկյան հինգ IT-ընկերություններ՝ Google-ը, Facebook-ը, Amazon-ը, IBM-ն եւ Microsoft-ը, հայտարարել են արհեստական ինտելեկտի զարգացման համար ոչ առեւտրային գործընկերության ստեղծման մասին:
Գիտնականները պատահաբար հայտնաբերել են, որ երկաթե նանոմասնիկները, որոնք ստեղծվել են որպես դեղ սակավարյունության դեմ, իմունիտետին հարկադրում են ուշադրություն դարձնելու քաղցկեղային բջիջների վրա եւ ոչնչացնելու դրանք: Այս մասին ասված է Nature Nanotechnology հանդեսում հրապարակված հոդվածում:
«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող ամենամյա «ԴիջիԹեք» ցուցահանդեսը մեկնարկում է արդեն վաղը: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում մի շարք հայկական և արտասահմանյան ընկերություններ կներկայացնեն իրենց արտադրանքը և այն լուծումները, որոնք կարող են հեշտացնել մարդկանց կյանքը մի շարք ոլորտներում: