![](/banners/BeFunky-design.jpg)
Չինաստանը ջրածնային վառելիքով ինքնաթիռ է փորձարկել
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/873889.jpg)
Չինաստանը դարձել է երրորդ երկիրն աշխարհում, որը ջրածնային վառելիքային տարրերով ինքնաթիռի հաջող փորձարկում է իրականացրել: Ավելի վաղ դա հաջողվել է անել ԱՄՆ-ին եւ Գերմանիային: Այս մասին տեղեկացնում է ST Daily հրատարակությունը:
Չինական մոդելը հանդերձված է 20 կիլովատ հզորություն ապահովող վառելիքային տարրով: Փորձարկումների ընթացքում ինքնաթիռը օդ է բարձրացել 320 մետր եւ, ինչպես նշել են ինժեներները, կայուն աշխատանք ցուցադրել ըստ Ցելսիուսի մինուս 20 աստիճանի պայմաններում:
Մոդելի առաջին թռիչքը կայացել է Շենյան քաղաքում, որը գտնվում է Լյաոնին հյուսիսարեւելյան նահանգում: