Բաժիններ՝

Որն է ծերացման գլխավոր գործոնը. Գիտնականների բացահայտումը

ԱՄՆ-ի Սքրիփսի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են բջջային ծերացման, իրենց կարծիքով՝ գլխավոր գործոնը: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Science հանդեսում, դրա մասին համառոտ հաղորդում է EurekAlert!-ը:

Կենսաբաններին հաջողվել է առանձնացնել TZAP սպիտակուցը: «Այդ սպիտակուցը որոշում է տելոմերների (քրոմոսոմների վերջնահատվածների) վերին սահմանը,- նշում է աշխատության համահեղինակ Լազերինի Դենչին:- Դա բջիջներին թույլ է տալիս բազմանալ, բայց ոչ չափից շատ»:

Տելոմերները կատարում են պաշտպանական գործառույթ: Մանկությունից դրանց չափերն աստիճանաբար կրճատվում են. միջին հաշվով չափահաս տարիքում կիսով չափ եւ քառապատիկ՝ տարեց հասակում: Դա համարվում է մարդու օրգանիզմի ծերացման պատճառներից մեկը: Տելոմերների դեգրադացիայի տեմպերի կրճատումն, այսպիսով, ուղղակիորեն կապված է կյանքի տեւողության ավելացման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031