Բաժիններ՝

5 անուղղակի նշան, որ ձեր հեռախոսում տեղադրված են լրտեսական ծրագրեր

Lifehacker.ru կայքը գրում է, որ հնարավոր է ստուգել՝ արդյոք հեռախոսում տեղադրվա՞ծ են լրտեսական ծրագրեր։

1. Մարտկոցի արագ լիցքաթափում։ Սմարթֆոնը ձեռք բերելուն հաջորդող մի քանի շաբաթները բավարար են հասկանալու համար՝ որքան ժամանակ կարող է հեռախոսը լիցքավորված մնալ։ Ժամանակի ընթացքում այդ ժամանակահատվածը կրճատվում է։ Սակայն սա չի կարող խանգարել նկատել, որ մարտկոցը սկսել է անբնական արագ լիցքաթափվել։ Պատճառը կարող են լինել սմարթֆոնում տեղադրված լրտեսական ծրագրերը, որոնք ոչ մի վայրկյան «չեն քնում» և շատ արագ լիցքաթափում են մարտկոցը։

2. Հեռախոսի անսպասելի տաքացում։ Նույնիսկ սմարթֆոնների առաջատար արտադրողներն ապահովագրված չեն ինժեներական սխալներից, որոնք հանգեցնում են հեռախոսի տաքացման որոշակի գործողությունների կատարման դեպքում։ Դա նորմալ է, եթե հաշվի առնենք, թե ինչ գործողությունների դեպքում է դա տեղի ունենում։ Այլ հարց է, երբ հանգիստ վիճակում նույնիսկ հեռախոսը տաքանում է։ Հնարավոր է՝ մեղավոր են լրտեսական ծրագրերը, որոնք ռեսուրսներ են խլում։

3. Տրաֆիկի արագ ծախսում։ Նվազագույնի եք հասցրել ինտերնետի օգտագործումը, գրեթե բոլոր գործողությունները կատարում եք Wi-Fi-ի օգնությամբ, սակայն տրաֆիկն արագ ծախսվում է մի քանի շաբաթվա ընթացքում՝ այն դեպքում, երբ նախկինում բավարարում էր ամբողջ ամսվա համար։ Հնարավոր է՝ խնդիրն առաջացնում են լրտեսական ծրագրերը. որոնք հավաքում և ուղարկում են բոլոր տվյալները։

4. Խնդիրներ դինամիկի հետ։ Այս դեպքում ևս խնդիր կարող են առաջացնել լրտեսական ծրագրերը։

5. Առանց պատճառի անջատում։ Սմարթֆոնն անջատվո՞ւմ է ֆիլմ դիմելու ընթացքում։ Եթե հեռախոսում ներբեռնված են լրտեսական ծրագրեր, հեռախոսը կարող է չենթարկվել, ինքնաբերաբար դուրս գալ հավելվածներից, անհասկանալի զգուշացումներ ուղարկել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս