
Երեխաները կյանքի առաջին հինգ ամիսներին ընդմիշտ մտապահում են իրենց մայրենի լեզուն. գիտնականներ

Գիտնականները պարզել են, որ մայրենի լեզվի իմացությունը, որը երեխաներն ստանում են կյանքի առաջին հինգ ամիսներին, երբեք չի կորչում, տեղեկացնում է BBC-ն:
Այդ է ապացուցում այն երեխաների կյանքի ուսումնասիրությունը, որոնք ծնվել էին Հարավային Կորեայում, իսկ այնուհետեւ, որդեգրված լինելով հոլանդացիների կողմից, ապրելու էին տեղափոխվել Նիդեռլանդներ: Այս մարդիկ արդեն հասուն տարիքում շատ ավելի լավ են արտաբերում կորեական բառերը, քան կարելի էր ակնկալել: Մինչդեռ նրանք վստահ էին, որ կորցրել են իրենց մայրենի լեզուն:
Ընդ որում դա վերաբերել է նաեւ այն երեխաներին, որոնք որդեգրված են եղել մինչեւ իրենց խոսել սովորելը: Գիտնականների կարծիքով՝ երեխաները մտապահում են այն լեզուն, որով իրենց հետ խոսում են կյանքի առաջին հինգ ամիսներին: Գիտնականները պարզաբանում են, որ այս ուսումնասիրությունը ցույց է տալիս երեխաների հետ խոսելու կարեւորությունը: