Բաժիններ՝

Արևային էներգիայով թռչող ինքնաթիռը շուրջերկրյա ճանապարհորդություն կկատարի 2015 թվականին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շվեյցարական Solar Impulse նախագծի հեղինակները ներկայացրել են նույնանուն ինքնաթիռի երկրորդ նախատիպը, որը հաջորդ տարի պետք է իրականացնի շուրջերկրյա ճանապարհորդություն՝ առանց կերոսինի մեկ կաթիլի:

Արևային էներգիան օգտագործող այդ ինքնաթիռի շնորհանդեսը տեղի է ունեցել երեկ Պայերն քաղաքի օդանավակայանում: Երկրորդ նախատիպն առավել հաջող է ստացվել առաջինից: Արևային հազարավոր տարրերով պատված նրա թևի բացվածքը հասնում է 72 մետրի: Դա ընդամնեը 7 մետրով է պակաս А380-ի թևերի բացվածքից: Solar Impulse-ը կշռում է 2.3 տոննա:

Բացի այդ, մեծացվել է ինքնաթիռի արդյունավետությունը, նրա 4 էլեկտրոշարժիչների օգտակար գործողության գործակիցը հասցվել է 94 տոկոսի: Բարելավվել են նաև ինքնաթիռի տեխնիկական առանձնահատկությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930