Չինական ընկերությունը շուտով կթողարկի 50 մեգապիքսել ֆոտոխցիկով սմարթֆոն
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ շուտով տեղի կունենա չինական Oppo ընկերության արտադրած Find 7 ֆլագմանային նոր սմարթֆոնի շնորհանդեսը: Նախօրեին համացանցում հայտնվել է մի լուսանկար, որում պատկերված սմարթֆոնի ֆոտոխցիկն իբրև թե ունի 50 մեգապիքսել հզորություն:
Oppo ընկերությունը Weibo ծառայությունում տեղադրել է մի ավտոմեքենայի լուսանկար՝ ընդգծելով, որ լուսանկարն արվել է Oppo Find 7 սմարթֆոնով: Լուսանկարի ծավալը կազմել է մոտ 10 մեգաբայթ (8160х6120 կետայնությամբ), ինչը համապատասխանում է 50 մեգապիքսելով ֆոտոխցիկի սենսորին:
Փորձագետների մի մասը կարծում է, որ Oppo-ն պարզապես խորամանկ գովազադային քայլ է գործել, որը մեծ քանակությամբ մարդկանց կստիպի սպասել ընկերության նոր սմարթֆոնին: Մյուս կողմից էլ եթե Find 7-ի սենսորն իսկապես 50 մեգապիքսել է, ապա չինական ընկերությունը կգերազանցի ֆիննական Nokia ընկերությանը, որը նախորդ տարի թողարկել էր Lumia 1020 սմարֆթոնը, որն ունի 41 մեգապիքսելով ֆոտոխցիկ: