Բաժիններ՝

Սամվել Մարտիրոսյան. Հայաստանյան ցանցի վրա ամենահզոր պատմական DDoS հարձակումը

Հայաստանյան ցանցի վրա DDoS հարձակման հզորությունը (հարձակումը ունի, ամենայն հավանականությամբ, կոնկրետ թիրախ կայք) հասնում է արդեն 35 Gb, կիրառվում է DNS amplification մեթոդը, ինչը նշանակում է, որ հզորությունները կարող են բավականին արագ աճել։ Հաշվի առնելով, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում հզորությունը մի քանի անգամ աճեց, սա կարող է ունենալ ավելի ծանր հետեւանքներ՝ հնարավոր է, որ, եթե հարձակումը չթուլանա, մենք ունենանք լրջագույն խնդիրներ ինտերնետ կապի հետ Հայաստանում։ Այս մասին banman.am կայքում գրել է փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Եթե ինձ չի դավաճանում իմ հիշողությունը, ապա սա Հայաստանի վրա կատարված ամենահզոր հարձակումն է պատմության մեջ։ Ընդանրապես, սա պետք է մեզ հուշի, որ ազգային մակարդակով այս հարցի վերաբերյալ լուծումներ է պետք մշակել»,- գրում է նա։

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930