Ադամանդե քարերորվ ականջակալներ` iPhone-ի և iPad-ի համար՝ 7500 դոլարով (լուսանկարներ)
Defining Expression of Sound ընկերությունը, որը զբաղվում է բջջային հեռախոսների համար աքսեսուարների արտադրությամբ, վերջերս iPhone-ների և iPad-ների համար նախատեսված ադամանդե քարերով ականջակալներ է արտադրել: Ինչպես հաղորդում է luxlux.net-ը, ականջակալները պատրաստվել են արծաթագույն և սև գույներով: Սև գույնով ականջակալները զարդարված են սև քարերով, իսկ արծաթագույն ականջակալները՝ սպիտակ քարերով: Հենց այդ պատճառով էլ ականջակալները չափազանց բարձր գին ունեն: Դրանք ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի 7.5 հազար դոլար: