
ABBYY FineReader-ն արդեն ունակ է ճանաչել բժիշկների ձեռագրերը

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ տեքստեր ճանաչելու համար նախատեսված ABBYY FineReader ծրագիրը սովորել է ճանաչել բժիշկների ձեռագրերը: Դա հնարավոր է դարձել MedText հավելյալ մոդուլի շնորհիվ:
Այժմ FineReader-ից օգտվողները հարկադրված չեն ինքնուրույն վերծանել բժիշկների գրած դեղատոմսերը կամ բուժման ուղեգրերը: Դրա համար բավական է սկանավորել փաստաթղթի թղթային տարբերակը և վերծանումն իրականացնել ծրագրի օգնությամբ:
Բացի այդ, ծրագրի նոր տարբերակում բարելավված է արաբերեն տեքստի ճանաչումը: Մշակողների խոսքերով՝ արաբերենի ճանաչման բարելավման հարցում կիրառված մեթոդներն օգնել են բժիշկների ձեռագրերը ճանաչելուն առնչվող աշխատանքներին: