
Boeing ընկերությունը սմարթֆոն է մշակել հատուկ ծառայությունների աշխատակիցների համար

3dnews.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Boeing ընկերությունը, որը մասնագիտացած է ավիացիոն, տիեզերական ու ռազմական տեխնիկայի թողարկման մեջ, ներկայացրել է Boeing Black սմարթֆոնը՝ նախատեսված հատուկ ծառայությունների աշխատակիցների համար:
Սմարթֆոնն առանձնանում է արտաքին միջամտությունից իր բարձր պաշտպանվածությամբ: Սմարթֆոնի մշակման ժամանակ հաշվի են առել գաղտնի կազմակերպությունների աշխատանքին ներկայացվող անվտանգության պահանջները: Սմարթֆոնը չունի վերանորոգման կամ փոխարինման ենթակա բաղադրատարրեր:
Նմանատիպ յուրաքանչյուր փորձը հանգեցնելու է նրա հիշողության մեջ առկա տվյալների ոչնչացմանը, ինչից հետո սարքն այլևս անպիտան է դառնում հետագա շահագործման համար: Սմարթֆոնի քաշը կազմում է 170 գրամ: Boeing Black-ի գինն ու թողարկման ժամկետը դեռ հայտնի չէ: