Բաժիններ՝

«Խելացի» ժամացույցները կդառնան մոդուլային (տեսանյութ)

TechCrunch-ի փոխանցմամբ` բրիտանական Blocks ընկերությունը ներկայացրել է նույնանուն «խելացի» ժամացույցները: Դրանց յուրահատկությունը կայանում է մոդուլային կառուցվածք ունենալում. այն բաղկացած է բլոկներից, որոնցից յուրաքանչյուրը ժամացույցին հաղորդում է այս կամ այն գործառույթը:

YouTube վիդեոհոսթինգում Blocks-ի հրապարակած տեսանյութում երևում է, որ ժամացույցները կարող են իրենցում ներառել տեսախցիկով, մարտկոցով, բարձրախոսով, GPS-ի քարտով, սիմ քարտով, ականջակալների բնիկով բլոկներ, որոնցից կարող են արտադրել տարբեր ընկերություններ:

Ժամացույցների էկրանը նույնպես կարելի է փոխել: Ցանկության դեպքում օգտատերը կարող է սարքավորման մեջ հավելել գունավոր սենսորային էկրան, կամ էլ եթե կարիք կա տնտեսել մարտկոցի լիցքը, ապա հավելել սև-սպիտակ էկրան «էլեկտրոնային թանաքներում», ինչպես eReader-ներում: Սարքավորման զանգվածային արտադրությունը պլանավորված է սկսել 2015 թվականի կեսին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31