
Apple –ը կենսաչափական տվյալներ կօգտագործի սարքերի սինքրոնացման համար

Արտոնագրերի եւ ապրանքանիշերի գրանցման ամերիկյան բյուրոն հրապարակել է սպառողների կենսաչափական տվյալների միջոցով տեղեկատվության անլար փոխանցման եւ սինքրոնացման մեթոդի արտոնագրման հայտը, հաղորդում է Cult of Mac-ը: Համաձայն փաստաթղթի` Apple-ի սարքեր օգտագործողները կարող են հասնելիություն ունենալ iMac-ի կամ iPad-ի ֆայլերին` կենսաչափական ստուգման աուտենտիֆիկացիայից հետո:
Apple-ը 2013թ. սեպտեմբերին ներկայացրել է կենսաչափական պաշտպանությամբ սարք` iPhone 5s` մատնահետքերի սքաներով: Համաձայն փաստաթղթի` հետագայում արտոնագիրը ենթադրում է աուտենտիֆիկացիա` ձայնի, աչքերի, դեմքի ճանաչման միջոցով: