Բաժիններ՝

«Սմարթ մրցույթ» և IBM մենթորության օր

Այսօր Հայաստանում առաջին անգամ կայացավ Սմարթ մրցույթը և IBM մենթորության օրը, որի ժամանակ մրցույթի առաջին փուլի արդյունքում հաղթող ճանաչված 6 մասնակից թիմերը, որոնք ընտրվել էին 15 մասնակիցներից ստացան մենթորություն IBM-ի, ինչպես նաև Հայաստանի Գրանատուս Վենչուր ֆոնդի, Ամերիկյան համալսարանի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի առաջատար մասնագետներից:

Վաղը` մարտի 28-ին, տեղի է ունենալու մրցույթի ամփոփիչ փուլը, որի ժամանակ առաջին փուլում հաղթող ճանաչված 6 թիմերը կներկայացնեն իրենց բիզնես գաղափարները, և կճանաչվի մրցույթի հաղթողը, որին կշնորհվի դրամական մրցանակ: Բացի այդ, նույն օրը IBM-ի առաջատար մասնագետները կներկայացնեն IBM Գլոբալ ձեռներեցության ծրագիրը, որին կարող են մասնակցել նաև Հայաստանի թիմերը, ինչպես նաև IBM Softlayer, IBM BlueMix cloud platform տեխնոլոգիաների կիրառությունների մասին: Մրցույթին դիմած 15 մասնակիցները ստացան IBM գլոբալ ձեռներեցության ծրագրին մասնակցելու հնարավորություն:

ՁԻՀ-ից 168.am-ին հայտնեցին, որ Սմարթ մրցույթ և IBM մենթորության օր մրցույթը Հայաստանում IBM նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրի կարևոր բաղադրիչներից է, քանի որ նպաստում է կենտրոնի գործունեության կարևորագույն նպատակներից մեկին` Հայաստանում նորարարական լուծումներ առաջարկող մրցունակ ընկերությունների ստեղծմանը:

Մրցույթի հովանավորներն են Կոնվերս Բանկը և IBM-ը: Մրցույթը կազմակերպվել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից ՀՀ էկոնոմիկայինախարարության աջակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս