
Google Glass -ը կօգնի Պարկինսոնի հիվանդությամբ տառապող անձանց

Google Glass -ն իր տեխնոլոգիական լուծումներով կարող է էապես թեթեւացնել Պարկինսոնի հիվանդությամբ տառապող անձանց կյանքը:
«Խելացի» ակնոցները, ըստ հեղինակների, կմիավորեն լրացուցիչ իրականության ստեղծման ֆունկցիաներ, ինչպես նաեւ տեսաօրագրի եւ ինտերնետի միացմամբ բջջային հեռախոսի հնարավորություն կունենան:
Գիտնականների խումբը նպատակ է դրել նաեւ Google Glass ակնոցները համապատասխանեցնել Պարկինսոնի հիրվանդությամբ տառապողների կարիքներին: Ըստ մասնագետների` տեխնոլոգիաները հնարավորություն կտան հիվանդներին արագ կապվել հարազատների հետ, կողմնորոշվել տարածության մեջ, հիշեցնել դեղերի ընդունման ժամանակի մասին: Այն հիվանդները, ովքեր մասնակցել են Google Glass -ի փորձարկմանը, հաստատում են, որ տեխնոլոգիան իսկապես թեթեւացնում է կյանքը: