
Twitter-ի հայ փոխնախագահը Հայաստանում է (տեսանյութ)

Հայաստանում է «Թվիթեր»-ի փոխնախագահը` ազգությամբ հայ Րաֆֆի Գրիգորյանը, տեղեկացնում է Արմնյուզը: 200 դիմողներից նրա մասնագիտական դասախոսությունը լսելու հնարավորություն է ընձեռվել միայն 40 բացառիկներին:
Րաֆֆին ծնվել է Նյու Յորքում, այցը «Թումո»-ի հրավերով է: Հայաստանում արդեն 2-րդ անգամ է, 2012-ից հետո Թումոյի խորհրդի անդամ է: «Թվիթեր»-ի ՏՏ ղեկավարը ամբողջ շաբաթ «Թումո»-ում կվարի ծրագրավորման առաջադեմ դասընթաց` համալսարանի ուսանողներին և ՏՏ ոլորտի մասնագետների համար:
Տեսանյութը` Արմնյուզի: