Բաժիններ՝

Apple-ը Եվրոպայում թողարկել է «բյուջետային» iPhone5C

CyberSecurity-ի փոխանցմամբ՝ Apple ընկերությունը 8 գիգաբայթանոց iPhone5C է թողարկել մի շարք նոր շուկաներում: Դա մասնավորապես վերաբերում է Նիդերլանդներին, Իտալիային, Շվեդիային, Բելգիային, Լեհաստանին, Շվեյցարիային, Ավստրիային ու Չեխիային:

8 գիգաբայթանոց iPhone5C-ը Եվրոպայում, 16 գիգաբայթանոց iPhone5C-ի հետ համեմատ, միջին հաշվով կարելի է գնել 50 եվրո ավելի էժան գնով, եթե այն գնվի առանց SIM քարտի: Apple ընկերությունը iPhone 5C-ի բյուջետային տարբերակը թողարկել է ի պատասխան Android բազայով բյուջետային սմարթֆոնների աճող հանրաճանաչության:

Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Apple-ի հայտարարած 8 գիգաբայթանոց iPhone 5C-ի հիշողության իրական ծավալը կազմում է միայն 4.9 գիգաբայթ, քանի որ մնացյալ 3.1 գիգաբայթը բաժին է ընկնում օպերացիոն համակարգին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս