Բաժիններ՝

Հայկական ինտերնետը՝ ռուսական գրաքննության տակ

Ռուսաստանի ինտերնետ գրաքննությունը նորից ազդում է Հայաստանի վրա։ Այս մասին գրում է մեդիա-փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր անձնական բլոգում։
Ռուսաստանի Դաշնությունը արդեն երկար ժամանակ է կիրառում է կայքերի արգելափակման արգելափակումը, որը կատարվում է առանց դատարանի որոշման եւ IP հասցեով (ինչի հետեւանքով արգելափակվում են, հաճախ, նաեւ կայքեր, որոնք գտնվում են նույն IP հասցեի տակ)։

2012 թվականին արձանագրվեցին դեպքեր, երբ այդ արգելափակումը ազդեց Հայաստանում գտնվող օգտվողների վրա։ Սրա շուրջ բարձրացած աղուկը բերեց հարցի լուծմանը՝ Հայաստանի պրովայդերները, որոնք օգտվում են Ռուսաստանի կապուղիներից, միջոցներ են ձեռնարկում, որպեսզի մեր վրա արգելափակումը չանդրադառնա։

Ցավոք սրտի, իրավիճակը կրկին բարդացել է, քանի որ մի քանի օրվա ընթացքում արձանագրվեցին մի քանի դեպքեր, երբ կրկին ՌԴ գրաքննությունը սկսել է կիրառվել ՀՀ կիբերտարածքում, ինչը անթույլատրելի է։

Կրկին կոչ եմ անում պրովայդերներին հետեւել, որպեսզի Ռուսաստանի կասկածելի օրենքները չտարածվեն Հայաստանի կիբերտարածքում, սա, մեղմ ասած, անթույլատրրելի է։

Իսկ հիմա օրինակները․

Դեպք ա․ Էդուարդ Ղազանչյանը հայտնաբերեց, որ հայկական Electra.am կայքը արգելափակված է Հայաստանի մի շարք պրովայդերների մոտ, ընդ որում կայքի տեղը հայտնված էջում հստակ գրվում է, որ կայքը արգելափակված է ըստ ՌԴ օրենսդրության (կարեւոր է հասկանալ, որ կայքը աշխատում է,պարզապես դեպի կայք մուտքն է արգելափակվում ՌԴ պրովայդերների կողմից)։

Էդուարդի բացատրությունը․

Rsotelecom Հայաստանը բլոկավորում է http://108.162.196.72
հասցեն, քանի որ այն գրանցված է ռոսկոմնադզորի արգելված կայքերի ռեեստրում:
Electra.am գտնվում է տվյալ IP հասցեի վրա, որի վրա տեղադրված է արգելափակման մասին ծանուցումը

Կան նաև այլ դեպքեր։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս