Բաժիններ՝

PlayStation 4-ի վաճառքի ցուցանիշը գերազանցել է 5 միլիոնի սահմանագիծը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ համայն աշխարհում PlayStation 4-ի (PS4) վաճառքի ծավալը հասել է 5.3 միլիոն սարքի: Այս մասին հայտարարել են այն արտադրող Sony ընկերության ներկայացուցիչները: Նրանց խոսքերով՝ PlayStation 4-ի վաճառքի ծավալը 5 միլիոնի սահմանագիծը գերազանցել է այս տարվա փետրվարի 8-ին:

PS4-ը մատչելի է աշխարհի ավելի քան 50 երկրում: Նախորդ տարվա դեկտեմբերին այն ԱՄՆ-ում հանդիսացել է ամենահանրահայտ խաղային սարքը: Մեկ ամսվա ընթացքում ամերիկացիները ձեռք են բերել ավելի քան 908.000 հատ PS4: PS4-ը վաճառքում հայտնվել է նախորդ տարվա նոյեմբերին:

Սկզբնական շրջանում այն հայտնվել է ԱՄՆ-ում ու Կանադայում, ուր մատչելի է դարձել նոյեմբերի 15-ից: Առաջին օրերին այդ տարածաշրջանում վաճառվել է ավելի քան մեկ միլիոն հատ PS4: Վաճառքի երկրորդ փուլն առնչվել էր Եվրոպային, այդ թվում նաև Ռուսասանին, ուր PS4-ի հայտնվելուց օրեր անց դրա համաշխարհային վաճառքի ցուցանիշը գերազանցել էր 2.1 միլիոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս