Բաժիններ՝

Բուժում է սալորենի սովորականը

Առավել ուսումնասիրված են սևապտուղ սալորենու քիմիական բաղադրությունը և բուժիչ հատկությունները։ Ֆոսֆորի քանակությամբ սև սալորը գերազանցում է տանձին և խնձորին։ Պարունակում է զգալի քանակությամբ կալիում և մագնիում։ Այս միկրոտարրերն օգտակար են հիպերտոնիա, սիրտ-անոթային և երիկամների հիվանդություններ ունեցող անձանց։ Սալորի պտղում բարենպաստ է կալիումի և նատրիումի փոխհարաբերությունը (216 մգ K և 18 մգ Na, K։Na=12)։ Այս ցուցանիշով լավագույն մթերքը կարտոֆիլն է (560։28=20), նաև կեռասը (1։18), վարունգը (1։17), ոլոռը (1։23)։
Սալորի պտուղը պարունակում է երկաթ, մարգանեց, պղինձ, յոդ և քրոմ, վիտամիններ A-0,1 մգ (100 գ հումքի մեջ), B1-0,06մգ, B2-0,04 մգ, պանտոտենաթթու (B5)-0,15 մգ, նիացին (PP)-0,6 մգ, պիրիդոքսին (B6)-0,08 մգ, E-0,63 մգ, C-10 մգ, ֆոլիաթթու (B9)-1,5 մկգ, նաև ֆլավոններ, կումարին, մինչև 0,9 տոկոս օրգանական թթուներ, 1 տոկոս պեկտին։
Մշակովի սալորենիների պտղում բարձր է շաքարի տոկոսը (16-20, իսկ սև սալորում` մինչև 50 տոկոս)։
Պեկտինը և նուրբ բջջանքը նպաստում են խոլեստերինի ավելցուկի, քաղցկեղածին և թունավոր նյութերի հեռացմանը օրգանիզմից։ Անցնելով աղեստամոքսային համակարգով` սալորի բջջանքի ծավալն աճում է 6-8 անգամ։
Սալորը նպաստում է արյունաստեղծմանը։ Ամրացնում է արյունատար անոթները, ունի հիպոտենզիվ հատկություն. քանի որ վիտամին C-ի և ռուտինի (P) փոխհարաբերակցությունն այնպիսին է (8մգ։10մգ) որ կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը։
Գիտնականները կարծում են, որ սալորենու պտղին մուգ մանուշակագույն երանգ հաղորդող անտոցիանային ներկանյութերը կանխարգելում են քաղցկեղի զարգացումը։
Ապացուցված է, որ անտոցիանները ոչ միայն դանդաղեցնում են արդեն գոյություն ունեցող ուռուցքի բջիջների աճը, այլ նաև պաշտպանում են քայքայումից նյարդային բջիջները և լավացնում են հիշողությունը։
Առողջության պահպանման և վերոգրյալ հիվանդությունների զարգացումը կանխարգելելու համար. Կերեք 70-100-ական գրամ սև սալոր` օրը 3 անգամ, ուտելուց 1-1,5 ժամ առաջ կամ հետո։ Օգետակար է նաև թանձր հյութը.
գԽմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 1-1։5 ժամ առաջ կամ հետո։
Դեղին տեսակներում չկան անտոցիաններ, սակայն մոտ 2 անգամ շատ է C վիտամինը ( մինչև 18 մգ)։
Սև սալորի չիրը գործնականում պահպանում է պտղաբույսի հակասկլերոտիկ և հիպոտենզիվ հատկությունները և երկար է պահպանվում։ Բացի հակասկլերոտիկ և հիպոտենզիվ հատկություններից, ունի միզամուղ, լեղամուղ, լուծողական հատկություններ, հանգստացնում է այրոցքը և որովայնի ցավերը։
Ի դեպ, սալորի թթվահամ տեսակների պտուղները կարող են փորկապություն առաջացնել։
Ամերիկացի սննդաբանները խորհուրդ են տալիս օգտագործել շլորաչիրը` որպես ախորժակը զսպող միջոց, նաև կարծում են, որ չիրը նպաստում է օրգանիզմի դիմադրողականության ամրացմանը, քանի որ պարունակում է զգալի քանակությամբ ֆենոլային նյութեր։ Շլորաչիրը հաճախ է ընդգրկվում նիհարեցող սննդակարգերի մեջ։
Աղեստամոքսային համակարգի հիվանդություններ. Կերեք երկուական շլորաչիր` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Ընտրեք չափավոր քաղցր, փոքր-ինչ թթվահամություն ունեցող տեսակները։
Հիպերտոնիա. 5-6 հատ թարմ (2-3 հատ չրի) պտուղները 10 րոպե թրմեք տաք ջրի մեջ։ Խմեք թուրմը և կերեք պտուղները։ Կատարեք ըստ անհրաժեշտության, օրը 3-4 անգամ, խստորեն արգելված է քաղցրացնել թուրմը։
գ 4 թարմ պտուղը 5 րոպե թրմեք տաք ջրում, մանր կտրատեք, խառնեք չոր սև թեյի հետ։ Խառնուրդով պատրաստված թեյն իջեցնում է ճնշումը։
Զգուշացում։ Թարմ պտղի մակերեսը միշտ պատված է դրոժային սնկերով, որոնք առաջացնում են նյութափոխանակության խանգարում։
Շլորաչիրը հաճախ պատված է լինում գլիցերինով, ինչի պատճառով մակերեսը փայլում է։ Թե թարմ պտուղը, և թե չիրն ուտելուց առաջ պետք է լվանալ, չի կարելի ուտել վնասված պտուղները։
Ծառից քաղված թերհաս պտուղներն այլևս չեն հասունանում։
Թթվահամ պտուղները հակացուցված են ստամոքսահյութի բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի դեպքում։
Շաքարային դիաբետի դեպքում ցանկացած տեսակի սալորի օգտագործվող չափաբաժինը պետք է համաձայնեցնել բժշկի հետ։
Սալորի հյութի օգտագործումը պետք է սահմանափակեն ռևմատիզմով և հոդատապով հիվանդները։ 
Սալորի վնասակար ազդեցությունը (գազերի կուտակում) չեզոքացնում են չամանի կամ սամիթի սերմերը. 5 րոպե ծամեք 1/4 թ/գ սերմը։ Երեխաներին տվեք սամիթի ջուր, խորհրդակցեք բժշկի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս