«Այդ հարցի պատասխանը ես չունեմ: Ում անունը հիմա տրվի, դա նոր պառակտման պատճառ կլինի: Ի՞նչ կլինի, եկեք թողնենք` ամեն ինչ իր հունով գնա, հետո կգտնվի այդ մեկը: Իմ կարծիքով` անուն չպետք է տրվի»:
ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցը, սակայն, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Խորհրդային Միությունից անկախանալու համար պայքար մղած Արցախը չի կարող վերադառնալ հին կարգավիճակին, իսկ ԼՂՀ ղեկավարությունը հարգում է 1991թ. անցկացված Անկախության հանրաքվեն և 2006թ. ընդունված Սահմանադրությունը:
««Միջպետական բանկն ընդդեմ Rhinoville Property Limited ընկերության» գործով Մոսկվայի արբիտրաժային դատարանի վճռով սահմանված 107 մլն դոլար գումարը որևէ կապ չունի ՀՀ բյուջեի հետ և չի կարող վճարվել բյուջետային միջոցներից: Ինչ վերաբերում է «Նաիրիտ» ՓԲ ընկերությանը, ապա այն ևս չի պատրաստվում վճարել այդ գումարը»,- ի պատասխան 168.am-ի հարցի՝ հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
«ԱՊՀ-ն իրականում արդեն գոյություն չունի, այն, ինչ հիմա տեղի կունենա, բոլորովին նոր բան է լինելու, թե ինչ` կտեսնենք: Ըստ էության` մենք տեսնում ենք ամենամեծ լարվածությունն Արևմուտքի և Ռուսաստանի միջև` ԽՍՀՄ փլուզումից հետո»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց Ռուսաստանի Պետական հումանիտար համալսարանի դոցենտ, հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը` գնահատելով Ուկրաինայի ճգնաժամից հետո ստեղծված իրավիճակը:
«Նման դեպքերում, եթե որևէ պատգամավոր ցանկանում է ինքը միայնակ հանդես գալ` դուրս խմբակցությունից, ավելի ազատ լինել իր տրամաբանության մեջ, ապա կարծում եմ, որ կողքի շարքերում բավականին նստատեղեր կան, կարող է տեղափոխվել այնտեղ»:
Մեր տեղեկություններով` Գյումրիի գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը ցանկանում է տիրանալ Գյումրիի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանին պատկանող «Օազիս» ռեստորանին. այն գտնվում է Գյումրիի քաղաքային զբոսայգում:
Դե ֆակտո իշխանություն ունեցող ՀՀԿ-ն իրականում իշխանության այլընտրանքն է, որը զբաղեցրել է իշխանությունը, ԲՀԿ-ն էլ` այդ այլընտրանքի դեմ պայքարող այլընտրանքը: Հետևաբար` իշխանություն է նաև ԲՀԿ-ն: Խուճո՞ւճ է ստացվում: Այո: Բայց դա է Հայաստանում քաղաքականություն կոչվող երևույթի իրական վիճակը: Այնպես որ, առաջ` դեպի բարգավաճ, ապահով Հայաստան:
Հայաստանում, արդեն մի քանի տարի է, տարբեր խնդիրների առնչությամբ ստեղծվում են մի շարք հասարակական շարժումներ: Գնալով այդ շարժումները դառնում են ավելի մարդաշատ` իրենց մեջ ներգրավելով հասարակության տարբեր շերտերի: Եվ այդ գործընթացի զարգացման տրամաբանական շարունակությունը հանդիսանում է «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը: Վերջինս ձևավորվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներին, մասնավորապես` պարտադիր բաղադրիչին հավանություն չտալու արդյունքում:
Եթե բերվում է փաստարկ, որ Ազգային անվտանգության ծառայությունը կամ Պետական եկամուտների կոմիտեն առանձնահատուկ բաներ ունեն, ես կարծում եմ, որ Պաշտպանության նախարարությունն էլ առանձնահատուկ բաներ ունի:
Ինչպես ընդդիմությունն է փորձում իշխանության դեմ պայքարում ունենալ Ռուսաստանի իշխանության աջակցությունը, այնպես էլ Հայաստանի իշխանությունն ընդդիմությանը ճնշելու և նրան որպես մրցակից վերացնելու հարցում փորձում է ստանալ ռուսական իշխանության թույլտվությունը:
Առաջին հերթին` մենք ուզում ենք Ռուսաստանին հղել հստակ ուղերձ, որ Ռուսաստանի գործողություններն անընդունելի են մեզ համար և հակասում են միջազգային իրավունքին:
Բույսի դեղաբանական հատկությունները և կիրառական բժշկության մեջ օգտագործելու հեռանկարները մեծ ուշադրությամբ են ուսումնասիրվել Գերմանիայում, որտեղ ճագոմաբուժությունը ձևավորվել է որպես ինքնուրույն գիտություն։ Ապացուցված է, որ ճագոմը ոչնչացնում է ուռուցքի բջիջները և կանխում է մետաստազը։
Ես խիստ չեմ արտահայտվել, ես մարտի 1-ին շատ կոնկրետ եմ արտահայտվել հարգարժան դեսպանի՝ կուտակայինի մասով արված արտահայտությունների առնչությամբ: Հիմա էլ եմ ասում, որ ընդհանրապես որևէ երկրի դեսպանի խնդիրը չէ Հայաստանի ներսում կուտակային բարեփոխումների մասին խոսելը:
«Ես ուրախ եմ, որ «Դ!ԵՄ ԵՄ» շարժումը կայացավ, ես աջակիցներից մեկն եմ, և թող ավելորդ մեծամտություն չնկատվի, 2012 թ. սեպտեմբերից Ազգային ժողովում ես սկսեցի դրա դեմ պայքարել: Ուզում եմ խոսքս ճիշտ ընկալվի, մենք հիմա այս գործում ունենք լուրջ քաղաքական ուժեր և ունենք քաղաքացիական շարժում: Ավելին, քանի որ ընտրված է բարեփոխումների շատ վատ, անհեթեթ տարբերակ, ավելի մեղմ բառ չեմ գտնում, ապա բնական է, որ այն առաջացնում է վրդովմունք»:
Հայաստանում վերջերս խիստ տարածված է սուր շնչառական համաճարակը: Ըստ մասնագետների` հիվանդների մեծ մասը հաճախ սեզոնային գրիպի այս ենթատեսակը, որը կարող է ձգձգվել ամիսներով, խառնում է սովորական գրիպի հետ: Սակայն այս համաճարակը սովորականից շատ մարդկանց է մղում դիմելու բժշկի օգնությանը:
Մենք բազմիցս բարձրացրել ենք մեր իրավունքների ոտնահարման հարցը, ահազանգել ենք օրենքների անտեսման, խախտման մասին դատապարտյալներիս վաղաժամկետ պայմանական ազատման գործընթացի ընթացքում, ինչի հետևանքով մենք և մեր ընտանիքները գտնվում ենք ծանր հոգեկան ապրումների մեջ և ենթարկվում ենք բարոյահոգեբանական խոշտանգման։
Բոլոր նրանք, ովքեր Էջմիածին այցելելիս եղել են Նոր վեհարանում և բախտ են ունեցել ծանոթանալու երկրորդ հարկում ցուցադրվող արվեստի և պատմության բարձրարժեք ցուցանմուշներին, երբեք չեն կարող մոռանալ այն, ինչ տեսել են այդ սրահներում: Բայց կա մի բան, որի տպավորությունը դժվար է նկարագրել բառերով:
Ղարաբաղում բնակվում են հայեր, դա նրանց տարածքն է, ինչը մեծամասամբ նաև Ղրիմում էր` ռուսների դեպքում: Դա լիովին նույն իրադրությունը չէ, բայց նմանություն կա: Մյուս կողմից` Ռուսաստանն իսկապես նախադեպ դարձավ, և մյուսները կարող են հետևել նրան, կսկսվի սահմանների վերանայում:
Ես ուղղակի չեմ հասկանում, թե ո՞ւր են նայում երկրի նախագահը, դատախազը, Արդարադատության խորհուրդը, Ազգային ժողովը, կաթողիկոսըգ Մենք շատ ենք աղաղակել այս մասին, սակայն ՀՀ կառավարությունից, ներառյալ` վերը նշված անձինք, ոչ ոք չի արձագանքել մեզ։
Հասարակությունը սկսում է կուսակցությունների հանդեպ շատ ավելի ճիշտ մոտեցում ունենալ, սկսում է գնահատել ինքն իրեն, մաքրվել ինքն իր մեջ, տեր կանգնել իր իրավունքներին: Սա շատ կարևոր բան է: Գուցե սա դժվար է ընթանում, գուցե փորձում են և շեղել, գուցե սա մինչև վերջ ճիշտ չի ընկալվում, բայց ինքը` պրոցեսն, ընթանում է, և գնալով ավելի ու ավելի լայն խավեր կներգրավվեն սրա մեջ:
Շատ կարևոր է, որ մարդու խոսքը, էական չէ՝ ինչում է նա մեղադրվում, դարձնենք արժեքավոր, այդ մարդու խոսքը դատարանի համար հավասար արժեք ունենա, ինչ ունի վկայի, տուժողի խոսքը:
Տղերքին թաղելուց էլ էինք երգում: Բայց հումորը միշտ է եղել: Երևի հենց հումորն է մեզ պահել, որ չխելագարվենք: Պատերազմն արդեն մեր կյանքն էր դարձել: Երբ հետ էինք վերադառնում, մեզ համար այնքա՜ն անսովոր էր, որ անընդհատ ուզում էինք ետ գնալ: Չէր գրավում քաղաքացիական խաղաղ կյանքը: Տղերքով մեկ-մեկ երբ հավաքվում ենք, երանի ենք տալիս այդ օրերին:
Վերջապես պարզվեց, թե ինչ են մտադիր անել մեր կառավարության հետ խորհրդարանական հանրահայտ չորս ուժերը: Մինչդեռ մինչև երեկ պարզ չէր: Խորհրդարանական խմբակցությունները, չգիտես ինչու, ամիսներ շարունակ հասարակությունից թաքցնում էին իրենց ծրագրերը:
Հարցին` արդյոք Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշմանը նպաստեցի՞ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումները, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես ոչ ուզում եմ նսեմացնել, ոչ ուզում եմ չափազանցնել պարոն Ծառուկյանի դերը: Ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը ներդրում ունեն որոշումների կայացմանը հարցում, բոլորըգ Բոլորն էլ կառուցողական մոտեցում դրսևորեցին, ու մենք դրա արդյունքում ունենք այն, ինչ ունենք»:
ԽՍՀՄ-ն ու դրա «ատիրբուտները» միայն Ռուսաստանի տարածքով չէին սահմանափակվում, և հասկանալի է, որ հաջորդ փուլը լինելու է «վարագույրի» տարածումը` դեռևս ռուսական ազդեցության տակ մնացած, կամ որ նույնն է, մաքսային երկրներում, այդ թվում ու գուցե առաջին հերթին` Հայաստանում:
«Ես շատ եմ շփվում ադրբեջանցի լրագրողների հետ, որոնք հոգեխանգարմունք ունեն Ղարաբաղի թեմայի հետ կապված և շատ կոշտ են տրամադրված Հայաստանի հանդեպ, քննարկման այլ թեմա չունեն: Հասկանալի է, որ նրանց ավելի անհանգստացնում են Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները և հակամարտության սրման դեպքում ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցությունը:
Վերջին օրերին հայաստանյան քաղաքական լեքսիկոնում կրկին ակտուալ է դարձել «առնետավազք» արտահայտությունը՝ Հայաստանի քաղաքական համակարգի աղճատմանը, դեգրադացմանը նպաստած ամենաարատավոր երևույթը:
Մեր պաշտոնյաների եկամտի աղբյուրը ոչ միայն աշխատավարձն ու իրենց բիզնեսներից ստացված շահաբաժիններն են։ Նրանք եկամուտ են վաստակում նաև արդեն վաստակած գումարներից։ Այսինքն՝ տոկոս են աշխատում։
Մեզ մոտ հին կուսակցություններն անընդհատ շեղում են ժողովրդին, ինչ-որ քայլեր են անում, ասում են, թե բան են անում, մի բանի են հասնելու, բայց ի՞նչ… Դրանք կուսակցություններ չեն, կլաններ են, կուսակցական գործունեությամբ զբաղված չեն, խմբավորում են: Մենք հիմա մի պրոցեսում ենք, որ լրիվ մեռցնում են քաղաքական դաշտը, ասելիք չկա, խնդիր չկա, ուղղակի մարդիկ դուրս են գալիս` սպասում, թե մի խնձոր որտեղից կընկնի:
Մեզ մոտ շատ երիտասարդներ իրենց մասնագիտական ոլորտում ստանում են հնարավորինս ամենաբարձր որակի կրթությունն իրենց երկրում: Դրսում նման կրթություն ստանալու համար պետք է գնալ լավագույն համալսարաններ, իսկ իրենք Հայաստանում են դա ստանում: