Բաժիններ՝

Գդալը, պատառաքաղը, սունկը, մամուռը` զարդերի նյութ

Այսօր ոչ միայն քաղաքի տարբեր խանութներում, այլև սոցիալական ցանցերում ձեռագործ զարդերի տեղատարափ է: Մենք կարող ենք փնտրել և շատ արագ գտնել այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է: Սակայն այդ տեղատարափի մեջ իրենց ուրույն տեղն ունեն ձեռքով պատրաստված զարդերը, որոնցից շատերը յուրօրինակ են և չկրկնվող:

Բաժակի տակդիրներ, գդալներ, պատառաքաղներ, փրփրող օճառներ, մամուռ. առաջին հայացքից այս` իրարից բոլորովին տարբեր իրերը «հանդմեյդեր» Լուսինե Նիկողոսյանի ձեռքին վերածվում են արվեստի գործերի: Նա սկսել է զարդեր ստեղծել և վաճառել մեկ տարի առաջ, սակայն խոստովանում է, որ դեռ մանկուց սիրել է աշխատել տարբեր տեսակի նյութերի հետ և փորձարկել դրանք:

Arpi-zarder (12)

Arpi-zarder (10)

Կարդացեք նաև

Arpi-zarder (3)

Գեղարվեստի ակադեմիայի կերամիկայի բաժնի նախկին ուսանողի կողմից ստեղծված յուրաքանչյուր զարդ իր համար նման է նկարի: Նա զարդերը նկարելով է ստեղծում: Իր առաջին զարդը Լուսինեն պատրաստել է ծառի սնկի և փետուրների միաձուլումից ու ստացել է գեղեցիկ հովհար:

Arpi-zarder (11) Arpi-zarder (9) Arpi-zarder (4)

«Սկզբում օգտագործում էի չորացրած բույսեր` մամուռ, ջրաշուշանի սերմ: Իսկ գդալներից կախազարդ պատրաստելու միտքը շատ պատահական է առաջացել: Քեռակինս ինձ տվել էր գդալներ` ասելով, որ հնարավոր է` պետք գան: Ես չէի պատկերացնում, որ սովորական աղանդերի գդալներից հնարավոր է ինչ-որ բան ստանալ: Մոտ երկու ամիս մտածելուց հետո մի օր սկսեցի խաղալ գդալի հետ` այս ու այն կողմ շրջելով, և արդյունքում` ստացա կախազարդ»,- մեզ հետ զրույցում պատմում է նա:

Arpi-zarder (5)

Arpi-zarder (3) Arpi-zarder (1)

Լուսինեն փորձում է օգտագործել այնպիսի իրեր, որոնք մարդիկ օգտագործում են կենցաղում և դրանից դուրս այդ իրերը չեն պատկերացնում: Այդ է պատճառը, որ զարդեր է պատրաստել անգամ գդալներից և պատառաքաղներից: Նա գդալներով կախազարդերի մի ամբողջ հավաքածու ունի պատրաստած: Հետաքրքիր գործեր կան պատրաստված նաև պատառաքաղներից:

Լուսինեի ձեռքի տակ ընկած յուրաքանչյուր իր նոր շունչ, նոր կիրառություն է ստանում: «Վաճառելիս` դժվար եմ բաժանվում աշխատանքներիցս, բայց նաև ուրախանում եմ, որ գնահատում են աշխատանքներս և կրում զարդերս: Ինձ համար մեծ ձեռքբերում է զարդերի միջոցով մարդկանց ժպիտ պարգևելը»,- ասում է Լուսինեն:
Լուսինեի համար աշխատանքներում կարևորն իր ձեռագիրը, իր «Ես»-ը չկորցնելն է: Սակայն նա չի մոռանում նաև գնորդին գոհացնելու մասին: Ստեղծած յուրաքանչյուր զարդ փորձում է նմանեցնել այն կրողին: Նա դեռ բազմաթիվ չիրականացված գաղափարներ ունի: Շուտով կներկայացնի իր նոր հավաքածուն, որտեղ կան զարդեր նաև տղամարդկանց համար:

Arpi-zarder (7)

«Դիզայների առջև դրվող խնդիրներից մեկն այն է, որ նա հասկանա, թե ինչ է ուզում դիմացինը, այլ ոչ թե` լինի միայն պատրաստողի դերում»,- համոզված է Լուսինեն:
Լուսինե Նիկողոսյանի աշխատանքները վաճառքի են դրված Ազգային պատկերասրահում, «Աղաքսակում», «Դալանում», իսկ իր սեփական խանութը բացելու մասին կարծում է, որ դեռ շատ վաղ է խոսել: Լուսինեն պատրաստվում է «Արտ-Բրիջ» գրախանութ-սրճարանում մայիսին կայանալիք ցուցահանդես-վաճառքին, որտեղ հանդես կգա նոր իր հավաքածուով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս