ՄԻ ՓՈՒԼ ԵԿԱՎ, ՈՐ ԷՐԻԿԻՆ ՉԿԱՐՈՂԱՑԱ ՆԵՐԵԼ․․․ ՄԱՐԻՆԱ ԹԱԳԱԿՉՅԱՆ

«Այսօր կարմիր գծերի ընկալումը չկա, թացն ու չորը խառնվել է»,- 168TV-ի «Ռանդևու» հաղորդման ժամանակ ընդգծում է երգահան, հաղորդավարուհի Մարինա Թագակչյանը՝ խոսելով երգարվեստում տիրող իրավիճակի մասին։

Հիշելով տարիներ առաջ գրված մի երգի պատմության մասին՝ Մարինան պատմում  է․

«Անդրեի համար մի երգ գրեցի, բայց հետո տվեցի Վարդուհի Վարդանյանին. տխուր պատմություն է»։

Հաղորդման ընթացքում Մարինա Թագակչյանի հետ անդրադարձել ենք նաև 2018 թվականի քաղաքական իրադարձությունների ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին՝ իր երգը երգելու արգելքի թեմային․

«Այն ժամանակ թվացյալ ճշտի հետևից էի գնում. Ինձ թվում էր՝ ժողովուրդը ճիշտ էր, ու ես նրա կողքին էի, բայց արի ու տես, որ ժողովուրդն էլ է սխալվում: Այսօր ոչ մեկի ոչինչ չէի ասի»։

Անդրադառնալով տարիներ առաջ ձևավորված իր ու երգիչ Էրիկ Կարապետյանի ընկերությանը, Մարինան նշում է․ «Մի փուլ եկավ, որ Էրիկին չկարողացա ներել, կեղծել, ու մեր կապը կտրվեց»։

Ամփոփելով զրույցը՝ երգահանն անդրադարձավ նաև  մեր օրերում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանությունների կողմից իրականացվող արշավին․

«Շատ խորը ցավ եմ ապրում. չափից ավելի աստվածավախ եմ. չխոսեմ… Չի՛ կարելի, ո՞վ ենք մենք, ո՞ւմ դեմ ենք դուրս գալիս. Եկեղեցին անձեռնմխելի բան է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ասատուր Ասլանյան

Տեսանյութեր

Լրահոս