Կդառնա՞ արդյոք Հայաստանը «պատուհան»՝ ԵՄ-ի և ՄՄ-ի միջև. ԵՄ դեսպանը վաղ է համարում այդ մասին խոսելը
«Ազնվորեն, ես չեմ կարծում, որ պետք է դիրքորոշում հայտնեմ այդ հարցի շուրջ: Դեռ պահը չէ այդ մասին մտածելու, քանի որ Մաքսային միության հետ Հայաստանի բանակցությունները դեռ շարունակվում են, պետք է պայմանավորվածությունները վերջնական տեսքի գան, ՀՀ-ն հստակ իմանա, թե ինչ հանձնառություններ է ստանձնելու և պարզ կլինի՝ կարո՞ղ է «պատուհանի» դեր ստանձնել, թե՞ ոչ»,- հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ ի պատասխան 168.am-ի դիտարկման, որ ՀՀ պաշտոնյաները կարծիք են հայտնում, թե ՀՀ-ն կարող է «պատուհան» լինել Եվրամիության և Մաքսային միության միջև:
Ըստ նրա՝ Եվրամիության դիրքորշումը միանշանակ է և ԵՄ-ն շարունակելու է իր համագործակցությունը Հայաստանի հետ. «Մենք հարգում ենք ցանկացած ինքնիշխան երկրի որոշումը ցանկացած միության անդամակցելու մասին: Հետագայում, փոխհարաբերությունների հստակեցվելուց հետո կերևա, թե ինչ կերպ կզարգանան իրադարձությունները, ինչ դեր կկարողանա Հայաստանը ստանձնել»:
Ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում: