Կարինե Աճեմյանը ԵԺԿ Կանանց խորհրդի կոնֆերանսին ներկայացրել է ՀՀ ներքաղաքական իրավիճակը, բռնաճնշումներն ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ…

ՀՀԿ ԳՄ անդամ Կարինե Աճեմյանը լուսանկարեր է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով.

«Հոկտեմբերի 16-19ը Կիպրոսում մասնակցեցի ԵԺԿ Կանանց խորհրդի աշնանային կոնֆերանսին, որին ներկա էին 29 երկրների կանանց կազմակերպությունների ղեկավարներ։

Ելույթիս ընթացքում և մասնավոր զրույցներում հանգամանորեն ներկայացրեցի Հայաստանում տիրող խայտառակ իրավիճակը, արտաքին վտանգները, խոսեցի Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին ղեկավարների և ՀՀ-ում աննախադեպ թիվ կազմող քաղբանտարկյալների մասին։

Ներկայացրեցի ՀՀ ներքին քաղաքական իրավիճակը, բռնաճնշումներն ընդդիմության ներկայացուցիչների հանդեպ, մամուլի և ազատ խոսքի հետ կապված խնդիրները։

Նկարներում՝ ԵԺԿ ղեկավար կանայք»։

Տեսանյութեր

Լրահոս