
Կյանքից հեռացել է Limp Bizkit խմբի անդամը

Limp Bizkit խմբի անդամ Սեմ Ռիվերսը մահացել է 48 տարեկան հասակում: Խումբը մահվան մասին հայտարարել է իր պաշտոնական Instagram էջում։
«Այսօր մենք կորցրեցինք մեր եղբորը, մեր խմբի ընկերոջը, մեր սիրտը», – ասվում է հայտարարության մեջ:
Limp Bizkit-ը ստեղծվել է 1994 թվականին Ֆլորիդայում: Ռիվերսը հիմնադիր անդամներից մեկն էր: Նա ձայնագրել է ստուդիական ալբոմներ և շրջագայել ամբողջ աշխարհում խմբի հետ: Նա նու մետալ ժանրի ամենաճանաչելի բասիստներից մեկն էր:
Իր գոյության ընթացքում խումբը ստացել է Գրեմմիի երեք անվանակարգ և վաճառել է ավելի քան 40 միլիոն ալբոմ ամբողջ աշխարհում: