Մենք չունենք բավարար քանակությամբ որակյալ աշխատուժ, մեր իշխանություններն օլիգարխական են, մենաշնորհը շատ ուժեղ է, մեր տնտեսական ու քաղաքական իրավիճակը շատ ընկճող է, շուկան շատ փոքր է և աղքատ, երկիրը պարփակված է, և այլն:
Ցավեր որովայնում, նյարդային անհանգստություն, անքնություն. Մեկ-երկու րոպե բովեք ռազիանի սերմը, խառնեք նարդոսի տերևի հետ (1։2)։ 2 գ հումքը լցրեք 200 մլ եռացող ջրի մեջ, 1 րոպե եփեք փակ կափարիչի տակ, 15 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց և քնելուց առաջ, գոլ կամ սառը վիճակում։
Քառյակը հիմնավորապես մասնատվել է: Սա են վկայում երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի շուրջ քննարկումների արդյունքները: Կառավարության նոր առաջարկները, մասամբ, բայց ընդունելի են ՀՅԴ-ի համար, ՀԱԿ-ը շարունակում է դեմ լինել, ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել, իսկ «Ժառանգությունը» գերադասեց լռել և տեսակետ չարտահայտել:
ՀԱԿ-ում հասկանում են, որ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը որքան էլ օգտակար և հաճելի է կարճաժամկետ հեռանկարում, նույնքան վտանգավոր և կործանարար կարող է լինել առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու իմաստով: Այդ պատճառով պետք է սպասել, որ շուտով ՀԱԿ-ը ավելի կկոշտացնի իր դիրքորոշումն իշխանության նկատմամբ, մասնավոապես` դնելով Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, այդպիսով դիրքավորվելով` որպես ամենաարմատական ընդդիմություն:
Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պաշտոնական միջոցառումներից հետո ՀՀ և Լեռնային Ղարաբաղի իշխանական վերնախավի ներկայացուցիչները տոնական արարողությունը շարունակել են խնջույքի սեղանների շուրջ: Բոլորի համար հետաքրքրական է եղել այն, որ միջոցառմանը մասնակցել է նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Խորհրդարանական քառյակը չի կարողանում համատեղ նիստ գումարել և ընդհանուր դիրքորոշում արտահայտել կառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի նկատմամբ:
Իրականում մեր կռիվը, մեր պատերազմը պետք է լինի ոչ թե Ռուսաստանի կամ Արևմուտքի, Եվրամիության կամ Մաքսային միության, այլ մեր պարտվողականության դեմ: Կկարողանա՞նք հաղթանակ արձանագրել այդ պատերազմում` Մայիսի 9-ը կնշենք` արդեն որպես քառատոն:
Շագանակագեղձի արտազատուկը, սերմնաբշտերի հեղուկի հետ միասին, նպաստում է սերմնաբջիջների տեղափոխմանը: Պրոստատի սպեցիֆիկ անտիգենը (PSA) արտադրվում է շագանակագեղձի կողմից և նպաստում է սերմնահեղուկի ջրիկացմանը:
Որոշ օլիգարխներ արդեն մուտք են գործել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ: Կարող եք ինքներդ դիտարկել` այն կազմակերպությունները, որ պետական գնումների ոլորտում շահում են կառավարական մրցույթները, նայեք, թե ովքեր են դրանց տերերը, և կհասկանաք, որ, եթե դուք կապ չունեք իշխանության հետ, դուք չեք կարող մրցույթներ շահել Հայաստանում: Բայց դեռ ժամանակ ունենք, օլիգարխները դեռ շատ չեն տարածվել: Գլոբալ առումով` օլիգարխներն այս ոլորտում այնքան էլ մեծ խնդիր չեն ընկերությունների զարգացման համար: Նրանք ոլորտը չեն փչացնի, ուրիշ բիզնեսներում կարող են, ՏՏ-ում` ոչ:
Անաստաս Միկոյան: Այս անունը հիշում ենք, կրկնում, իսկ զոհերի՞ անունները: Գոնե մեկի անունը: Հիշե՛ք. դա այնքան կարևոր է մեզ համար: Դե՞… Անաստաս Միկոյանի անունը հարմար է. նա հանդես էր գալիս իր անունից ու ստորագրում էր իր անունով:
Չեք հավատա, բայց համարյա 60-ամյա ճարտարապետը Միկոյանի մասին իմացել է նրա թոռնիկից: Թոռնիկը` Վլադիմիր Սերգեևիչ Միկոյանը (հայրանունը ռուսական ձևով նշել է ճարտարապետը) եկել է Երևան: Եկել, հանդիպել է պարոն Բարսեղյանի հետ, պատմել իր պապի մասին ու առաջարկել դնել նրա արձանը: Թոռնիկը, ըստ Բարսեղյանի, «Իր պապի մասին շատ հետաքրքիր գիրք» է նվիրել:
Եվրասիական միություն գնալու գաղափարը նույնպիսի ցնորամտություն է, ինչպիսին Մաքսայինն էր: Այդ մասին բազմիցս ասվել է, երկրորդ սթափ կարծիք ուղղակի չի կարող լինել, և կրկին դրան անդրադառնալ իմաստ չունի:
Եթե ստորագրումը տեղի չունենա, դա շատ մեծ հարված կլինի Պուտինին, դա ինքնին հասկանալի է: Բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ պայմանագիրը կստորագրվի: Լուկաշենկոյի կողմից նման հայտարարությունների նպատակը ոչ թե նախագիծը տապալելն է, այլ ռուսական կողմի բանակցողներին աշխուժացնելը: Այսինքն` նա բարձրացնում է խաղադրույքները և ակնկալում է, որ Մոսկվան իրեն ընդառաջ գնա:
Աղվան Վարդանյանի բանաստեղծությունը հազվադեպ պատահողներից է: Ունենք նաև այն իմացումը, թե բանաստեղծը մի քանի ուրիշ բանաստեղծների ջանքի «արդյունքն» է: Ժառանգորդությունը` ժառանգորդություն, բայց բառ առ բառ, տող առ տող ղողանջող մի «աննմանություն» անընդհատ հուշում է, որ այն աղբյուրը, որից ջուր են խմել այս տաղերը, Կաթնաղբյուր է եղել. տվյալ դեպքում դա ոչ թե արդեն բանաստեղծված, այլ դեռևս աշխարհի անվանումով զբաղ` աշխարհը փաղաքշող Լեզուն է. արարման ջանքի գոլորշին չափազանց է զգալի…
ՓԱստաբան Տիգրան Հայրապետյանի խոսքով, հնարավոր է` որոշ ժամանակ գիշերօթիկի երեխաները շարունակեն պնդել, որ ծեծ չի եղել, քանի որ, ըստ փաստաբանի և հասարակական կազմակերպությունների, երեխաները «գործիք են դարձել Սոցապ նախարարության աշխատակիցների ձեռքին»:
Հովիկ Աբրահամյանն այնքան էլ նախանձելի վիճակում չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից` Ռեսուրսների սղության խնդիրը լուծելու համար նա կարող է գնալ ոչ պակաս պոպուլյար քայլերի, քան նախորդ կառավարությունը։
Իրականում Գրիգոր Գրիգորյանը մեծ հաճույքով մինչև ներկա խորհրդարանի լիազորությունների ավարտը կմնար պատգամավոր, եթե դա թույլ տար ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մեր տեղեկություններով` հենց նա է պարտադրել Գրիգորյանին մանդատից հրաժարվելու դիմում գրել: Ծառուկյանի և Գրիգորյանի հարաբերությունները լարված են եղել նրա պատգամավոր դառնալուց անմիջապես հետո:
Երաժշտագետ, հրապարակախոս Նամի Միկոյանը՝ Անաստաս Միկոյանի հարսը (Միկոյանի հինգ որդիներից Ալեքսեյի կինը) եղել է 1937-53 թվականներին Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի (Արութինով) որդեգրված դուստրը: Հարությունյանը Նամիի հորաքրոջ ամուսինն էր:
«Ցանկացած խոշոր ինտեգրացիոն միավոր, որն ունի պատմական հիմքեր, երկրների առջև ծառացած քաղաքական մարտահրավերների նմանություն և էլիտաների միջև սերտ կապեր, անխուսափելիորեն պետք է ծնի ինչ-որ քաղաքական գործընթաց: Դժվար է ասել, թե այն ինչ տեսք կունենա, բայց սկզբում նրանք կարող են սկսել հասարակ բաներից, օրինակ` միջխորհրդարանական վեհաժողովներից: Սակայն ներկա փուլում էլ երեք երկրների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումները, մեծ հաշվով, իրականացնում են քաղաքական կարգավորման գործառույթը, որովհետև ակնհայտ է, որ որևէ ներքին մարտահրավերի, վտանգի, օրինակ` հեղափոխության դեպքում, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների համար միակ հենակետը լինելու է Ռուսաստանը: Դա պարզ է և ընկալվում է որպես բնական երևույթ»,- մեզ հետ զրույցում ասաց Կարավաևը:
«Ինչո՞ւ պետք է ԵՄ-ն և ԱՄՆ-ը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի գնան, երբ այդ քայլերը Հայաստանն ինքը պետք է կատարի։ Եթե Հայաստանն իրեն բերդի աշտարակում փակված գեղեցկուհու տեղն է դրել ու սպասում է, որ սպիտակ ձիու վրա սլացող ասպետը պետք է գա ու իրեն ազատի չար հրեշից ու կեղծ բարեպաշտության տակ քողարկված պառավից, ապա սա ծիծաղելի կլիներ, եթե դրա հետևանքներն չլինեին այդքան ողբերգական»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը:
2008թ. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Մկրտումյանը, համաձայն 2012թ. իր հայտարարագրի, տարեսկզբին ունեցել է 185,790 դոլար և 3 մլն դրամ: Պարզվում է՝ տարեվերջին Ա. Մկրտումյանի՝ դոլարով ունեցած միջոցները չեն փոխվել, իսկ դրամով միջոցներն ավելացել են 2 մլն դրամով՝ հասնելով 5 մլն դրամի:
Նոր կառավարության կազմն ընտրված է մանրամասնորեն. այստեղ մարդիկ են, ովքեր կոռումպացվածության մասշտաբով հավասարը, նմանը չունեն: Այլ կերպ ասած՝ ավելի վատ տարբերակ ուղղակի անհնար էր մտածել: Թե ինչպես կարող են նրանցից շատերը նախարարական պորտֆել ստանալ, ունի մեկ հնարավոր պատասխան (տես՝ վերնագիրը): Այլ, ավելի հավանական հիմնավորում որևէ մեկը չի կարող ներկայացնել, քանի որ այլ հիմնավորում պարզապես չկա:
ՓՄՁ ներկայացուցիչները դիմել են նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ հույս ունենալով, որ նա չի շարունակի նախկին կառավարությունից իրեն ժառանգություն մնացած վտանգավոր օրինագծի առաջմղումը: Առաջիկայում վարչապետի մոտ նախատեսվում է խորհրդակցություն կազմակերպել, որտեղ կլսվի նաև փոքր բիզնեսի ձայնը, սակայն, եթե դա արդյունք չտա, և, այնուամենայնիվ, օրինագիծն արագացված ձևով ընդունեն, ապա արդեն այս տարվա հուլիսի 1-ից կարող են փոփոխություններն ուժի մեջ մտնել:
Տերևն ունի արյունարգել հատկություն, արտաքին օգտագործման դեպքում խթանում է D վիտամինի գոյացումը, մաքրում և ամրացնում է երիկամները, կաթնամթերքի հետ ուտելու դեպքում ամրացնում է ոսկորները և մաքրում է անոթները, հեռացնում է միզապարկի և միզուղիների բորբոքումը։
Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է. ԲՀԿ-ն հասավ իր նպատակին` Տիգրան Սարգսյանի կառավարության պաշտոնանկությանը, որին ձգտում էր ավելի քան երկու տարի, այդ նպատակի իրականացման համար օգտագործելով ինչպես` ՀԱԿ-ին, այնպես էլ` ՀՅԴ-ին և «Ժառանգությանը»: Այս կառավարությունը կարելի է համարել նաև ԲՀԿ-ական, թեև այնտեղ միայն մեկ «սառեցված» ԲՀԿ-ական կա:
Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը մայիսի 1-ին հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ` մեղադրանքներ հնչեցնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հասցեին: Ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության` Ազիմովը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է բարձրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահի պաշտոնից Ջեյմս Ուորլիքին հետ կանչելու հարցը:
։ Ներկայիս կառավարության անդամները` իրենց ամուսինների հետ, ունեն շուրջ 24 միլիոն դոլարին համարժեք դրամական միջոցներ, որոնք պահվում են դրամով, դոլարով և եվրոյով։
Հովիկ Աբրահամյանն այս օրերին դարձել է Գոդոն: Ավելի ճիշտ` նրա ներկայացնելիք ծրագիրը: Բոլորը սպասում են:
Մարդու առողջության պահպանման համար բացառիկ նշանակություն ունի K2 վիտամինը, որն առաջանում է մարդու և կենդանիների աղիներում` բույսերի կանաչ զանգվածում պարունակվող K1 վիտամինից։ Այդ գործընթացի կայացման համար անհրաժեշտ է, որպեսզի աղիներում լինի որոշ քանակի ճարպ, քանի որ այդ վիտամինը լուծվում է միայն ճարպում, իսկ արյան մեջ շրջանառվում է ցածր և շատ ցածր խտություն ունեցող ճարպասպիտակուցների միջոցով, որոնք «տեղափոխում» են նաև խոլեստերինը։
Հայաստանի տնտեսական կյանքն իր հունով ընթանում է: Լրիվ ինքնուրույն ու հարահոս: Ոչ տնտեսական ներքին խնդիրներից ենք հասցնում գլուխ հանել, ոչ էլ, առավել ևս, արտաքին: Նոր կառավարությունն իր տնտեսական գործունեության ծրագիրը դեռ չի ներկայացրել: