Թուրքիայում մարդկանց 68%-ը ցանկանում է ապրել եվրոպական ոճով

«KONDA» հետազոտական կենտրոնի հուլիսյան հարցման համաձայն՝ Թուրքիայի հասարակության մեծ մասը ցանկանում է, որ իր երկրի ապրելակերպը նմանվի արևմտյան երկրների կենսաձևին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հետազոտության արդյունքներով՝ Թուրքիայի բնակչության 68%-ը ցանկանում է նմանվել Արևմտյան երկրներին (Եվրամիության անդամ պետություններ և ԱՄՆ)։ Հարցման մասնակցիների 54%-ը, ցանկանում է ապրել եվրոպական երկրների պես, իսկ 14%-ը՝ ամերիկյան մոդելով։ Մահմեդական երկրների օրինակով ապրել ցանկացողների թիվը կազմել է ընդամենը 6%։

Հարցին, թե որ երկրին կուզեիք նմանվեր Թուրքիան իր կենսաձևով, քաղաքացիները պատասխանել են այսպես՝

  • Եվրոպական երկրներ – 54%
  • ԱՄՆ – 14%
  • Մահմեդական երկրներ – 6%
  • Այլ երկրներ – 18%
  • Չեն ցանկանում նմանվել որևէ երկրին – 8%

Տեսանյութեր

Լրահոս