
Հայաստանի ատոմակայանն այսօր ուզում են փակել Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Գրիգորյանը. Հրանտ Բագրատյան
«Հայաստանի ատոմակայանն այսօր ուզում են փակել Նիկոլ Փաշինյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը»,- «Դասեր» հաղորդաշարում ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով հայկական ատոմակայանը փակելու թուրք-ադրբեջանական պահանջին ու գործող իշխանության կողմից այն կատարելու պատրաստակամությանը։
Վերջինս նշեց՝ Հայաստանում մոդուլային կայան չի կարող լինել։
«Փոքր երկրում բացառված է դա։ Մեր ատոմակայանը լավ է աշխատում, լավ ռեակտորներով, բայց մեզ նոր ատոմակայան է պետք, ռուսական նոր ռեակտոր։ Արևմուտքը դա թույլ չի տալիս։ Բայց ինքն էլ չունի մոդուլային կայան»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Նա նշեց՝ թուրքերն ու ադրբեջանցիները չեն ուզում, որ մենք ատոմակայան ունենանք, որ վառելիքի լրացուցիչ քանակն իրենք մեզ մատակարարեն, ու երբ ուզեն, անջատեն և մեզ զրկեն ինքնավարությունից։
«Ունենալ ատոմակայան՝ նշանակում է՝ ունենալ միջուկային թափոններ, որը զենք է մեր ձեռքին։ Ատոմակայան ունենալը կայուն ռազմաքաղաքական կապ է Ռուսաստանի հետ։ Ահա թե ինչու Արևմուտքը չի ուզում, որ մենք ունենանք ատոմակայան»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: