
Սոխով գյուղական ապուր՝ ամենազով երեկոների համար

Lenta.ru-ն ներկայացնում է Գերմանիայում թերևս ամենասիրված՝ Bäuerliche zwiebelsuppe գյուղական ապուրի բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
- Մեծ սոխ – 6 հատ
- Տավարի արգանակ – 1 լիտր
- Կարագ – 100 գրամ
- Կոշտ, բուրավետ պանիր – 100 գրամ
- Բուսական յուղ – 50 գրամ
- Սամիթ – 1 փոքր փունջ
- Աղացած սև պղպեղ
- Աղ
- Սև հաց – 100 գրամ
Պատրաստման եղանակը
1. Սոխը մաքրել և խորանարդիկներով կտրատել:
2. Տապակի մեջ տաքացնել բուսական յուղը և հալեցնել կարագը։
3. Սոխը տապակել, մինչև ոսկեգունի:
4. Սոխը լցնել կաթսայի մեջ և ավեցնել արգանակը։
5. Հասցնել եռման աստիճանի, ապա եփել 10 րոպե։
6. Համեմել աղով և պղպեղով:
7. Սև հացը կտրատել կտորների և տապակել մնացած կարագի մեջ։
8. Ապուրի վրա ցանել սամիթ և քերած պանիր։