Հաճախ հնչում է հռետորական հարց. «Պե՞տք է գիտությունը Հայաստանին», մի բան, որը շատ թանկ «հաճույք» է մեզ նման սահմանափակ կարողություններով երկրի համար: Նման հարց ես լսել եմ թե՛ տարբեր պաշտոնյաների, թե՛ սովորական քաղաքացիների շուրթերից:
Մրտենին բժշկական տեսակետից բացառիկ օգտակար բույս է, յուրահատուկ բնական հակաբիոտիկ։ Բացի եթերային յուղերից, տերևը պարունակում է ֆլավոններ, ֆիտոնցիդներ, բազմաֆենոլային միացություններ, ամինաթթուներ, դաբաղանյութեր, որոնք նպաստում են մարդու ֆիզիկական և մտավոր աշխատունակության բարձրացմանը։
Հայաստանի ներկայիս քաղաքական ներկապնակը շատ միաբևեռ է, և այս քայլն ուղղված է այդ ներկապնակի դիվերսիֆիկացմանը: Համոզված եմ, որ շատ-շատերը կմիանան այս նախաձեռնությանը, որովհետև, միևնույն է, այստեղ է ապագան, և Հայաստանն այս ուղղությամբ է շարժվելու:
13-ամյա Ռաֆիկը երկու քույրերի հետ ողջ մանկության ընթացքում ականատես է եղել սարսափելի տեսարանների: Հարբեցող հոր վիճաբանությունները, մոր նկատմամբ ծեծ ու ջարդն այս տղայի հիշողության մեջ դաջվել են` որպես անվերջանալի տեսարաններ:
Հեռուստատեսությունների դժբախտությունների պատճառն ալկոհոլի գովազդը չէ։ Այդ գովազդը պարզապես փրկօղակ է` դժվարությունները հաղթահարելու համար։ Թեպետ խիստ կասկածելի է, որ դա կլուծի հեռուստաընկերությունների խնդիրները։
«Ազնվորեն, ես չեմ կարծում, որ պետք է դիրքորոշում հայտնեմ այդ հարցի շուրջ: Դեռ պահը չէ այդ մասին մտածելու, քանի որ Մաքսային միության հետ Հայաստանի բանակցությունները դեռ շարունակվում են, պետք է պայմանավորվածությունները վերջնական տեսքի գան, ՀՀ-ն հստակ իմանա, թե ինչ հանձնառություններ է ստանձնելու և պարզ կլինի՝ կարո՞ղ է «պատուհանի» դեր ստանձնել, թե՞ ոչ»,-
Այսօր Հայաստանում ունենք այսպիսի իրավիճակ. կա ռուսամետ իշխանություն, որը Հայաստանի շահերից առավել սպասարկում է Ռուսաստանի շահը Հայաստանում, ունենք ընդդիմություն, և պետք է ցավով նշեմ, որ ընդդիմության մի զգալի մասի համար դեպի Մաքսային միություն ընթացքը «անշրջելի է» և ինչ-որտեղ, հավանաբար, ողջունելի կամ հաստատ ողջունելի է: Մենք չենք կիսում այս մոտեցումը և գտնում ենք, որ Հայաստանում կան թե՛ անհատներ, թե՛ հասարակական խմբեր, վստահ եմ` կլինեն նաև կուսակցություններ, որոնք Հայաստանը տեսնում են քաղաքակիրթ եվրոպական ընտանիքում, որտեղ հարգվում են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները:
Ոչ իշխանական ուժերի համագործակցությունը զարգանում է մոտավորապես այնպիսի հեռանկարով, ինչպես, ասենք` ժողովրդավարությունն ու տնտեսական աճը` իշխանությունների գործողությունների արդյունքում:
Որպես օգտատեր՝ նկատել եմ սխալներ, որոնք, այսպես ասած, ունիվերսալ են՝ կրթական և տարիքային սահմանափակում չունեն:
Հայաստանում ներկայիս օրակարգային ամենագլխավոր հարցերից մեկը, թերևս, կենսաթոշակային բարեփոխումների թեման է, որի շուրջ, սակայն, եթերում բանավեճերի, կողմերի կարծիքների բախումների չենք հանդիպի:
Ռուսաստանի համար ավելի մեծ սպառնալիք է այն, որ Ղրիմից հետո Արևմուտքը կձգտի էլ ավելի մեկուսացնել Ռուսաստանին, և Ռուսաստանի համար ավելի մեծ վտանգն այն է, որ, ինչպես նշեցի, Արևմուտքն այլևս Ռուսաստանի կարիքը չի ունենա:
Ճգնաժամն էր մեղավոր։ Այս խոսքը մի ժամանակ շատ տարածված էր Հայաստանում։ Ավելի կոնկրետ` 2009-2010 թվականներին բոլորն իրենց տնտեսական ու անգամ անձնական անհաջողությունները վերագրում էին համաշխարհային տնտեսական ճգնաժամին։
Աթերոսկլերոզը զարգանում է դանդաղ։ Ժամանակին հայտնաբերելու դեպքում այն կարելի է հեշտությամբ բուժել` ճիշտ սննդակարգի ընտրությամբ և ժողովրդական բժշկության միջոցներով։ Ցավոք, աթերոսկլերոզի բուժումը հաճախ սկսվում է իշեմիայի ֆոնի վրա, և զարգանում է սրտի արտահայտված անբավարարություն։
Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչներն այսօր կհանդիպեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արա Կուբանյանի նախագահությամբ քննվող «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու գործով դատական նիստը երեկ կրկին հետաձգվել է:
Իշխանությունից հասարակությունը վաղուց որևէ սպասելիք չունի, իշխանության գործողությունների ադեկվատությունն էլ մարդկանց գրեթե չի հուզում, քանի որ որքան ոչ ադեկվատ լինեն դրանք, այնքան Հայաստանն ու հասարակությունը կշահեն:
Հայաստանում հուսահատությունը շարժիչ ուժ է. հուսահատությունից կորանում ենք, ընկճվում, խեղճանում, նվաստանում, ինքնահրկիզվում: Դա էլ կարելի է հասկանալ. ինքնահրկիզվելու, ինքնասպանության փորձից հետո ապրելու հավանականությունն ավելի մեծ է, քան Սուրեն Խաչատրյանի դեմ դուրս գալուց հետո:
«Ամբողջ հարցն այն է, թե չորս ուժերը միասին համակարգային փոփոխության կգնա՞ն, թե՞ չեն գնա: Կառավարության փոփոխությունը կարող է համակարգային փոփոխություններին հասնելու տարբերակներից մեկը լինել, համակարգային փոփոխությանը հասնելու ճանապարհներից, երևի, մեկը կարող է դառնալ:
Ես կարծում եմ, որ Պուտինը միանգամայն կանխատեսելի է: Բոլորին հայտնի են այն դրակոնային մեթոդները, որոնք նա օգտագործում է` իր նպատակներին հասնելու համար:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ավելի քան 70 տարի առաջ տպագրված գրքում առաջարկվող խորհուրդները։
«Պուտինի մամլո հայտարարությունը պարզապես Ռուսաստանի ռազմավարության հերթական քայլն է` փորձելու համոզել աշխարհին, որ Ուկրաինայի նոր ղեկավարությունը վտանգ է ներկայացնում Ուկրաինայի և երկրի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` էթնիկ ռուսների իրավունքների համար, և Մոսկվայի գործողությունները դրա պատասխանն են: Սա բացարձակ կեղծիք է և ճշմարտության կատարյալ խեղաթյուրում»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Բրյուսելի «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» վերլուծաբան Ամանդա Փոլը` անդրադառնալով ուկրաինական ճգնաժամին:
Չեմ կարող ասել, իրեն հարցրեք, հարցրեք` համարձակություն կունենա՞ Իվանիշվիլի դառնա, թե՞ չէ: Համեմատությունն ինձ համար ճիշտ չէր: Ես Իվանիշվիլիին էլ լավ չեմ ճանաչում, բայց ինքը Վրաստանում լուրջ նպատակների հասավ, ու ես չեմ տեսնում, որ Գագիկ Ծառուկյանը ցանկություն ունի անցնել այն, ինչ Իվանիշվիլին անցավ:
Ասել, որ սեպտեմբերի 3-ից հետո Եվրոպան ընդհանրապես կորցրել է հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ, թերևս, շատ պարզունակ կհնչի և չի արտահայտի իրականությունը:
Ռուսական այս անհանդուրժողական «պարզամիտ» տնտեսական քաղաքականությունը բարդագույն իրավիճակ ձևավորեց Ուկրաինայում: Բայց պարզվեց, որ այդ երկրի շուրջ ձևավորված իրավիճակը համաշխարհային քաղաքական ճգնաժամի պատճառ դարձավ: Ճգնաժամ, որի լուծման սպասումը մեր համար թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով ամենահետաքրքիրն է: Ա՛յ այսպես, համաշխարհային տնտեսությունից լիովին կտրված մեր տնտեսության համար կարևորվում են համաշխարհային գործընթացները:
Եթե մեր երեխաները չօգնեն` ուղղակի կորած ենք: 60 տարեկան կին եմ, բայց ոչ թոշակ եմ ստանում, ոչ էլ աշխատանք ունեմ: Ո՞ւմ են պետք այս ղեկավարները: Չունենանք` ավելի լավ է: Բա 60 տարեկան կինը կգա-կնստի այստե՞ղ: Իմ սկեսուրը 45 տարեկանից թոշակ էր ստանում, աղայի պես ապրում էին:
Տեսակետ կա, որ իշխանությունը իդեալական է համարում այն տարբերակը, որ քաղաքական դաշտում լինի երկու կուսակցություն. իշխանություն և ընդդիմություն: Մյուս կուսակցությունները պետք է տարրալուծվեն դրանց մեջ:
Կարևորը` ես չեմ մուրում, ինքս եմ արժանապատվորեն վաստակում օրվա հացը: Ես ոչ մեկից կախում չունեմ, իսկ անկախության զգացումն ամենաթանկն է: Շորերս հաճախ կեղտոտ են, ինձ «կոշիկ նորոգող» են ասում, բայց ինձ բոլորը հարգում են, որովհետև արդար քրտինքով եմ գումար աշխատում:
Ես կարծում եմ, որ եթե ոչ մի խանգարող հանգամանք չծագի, այս տարի Հայաստանը կկարողանա դառնալ Մաքսային միության լիիրավ անդամ: Ես ողջ իրադարձություններին ուշադիր հետևելու հնարավորություն չունեմ, բայց գործընթացը հանդարտ, իր հունով գնում է:
ԲՀԿ-ի հետ աշխատել եմ, բայց Իվանիշվիլիի հետ չեմ աշխատել, չէ՞: Որպեսզի ես համեմատական անցկացնեմ, պետք է համեմատության երկու օբյեկտների հետ ծանոթ լինեմ: Մեկին ես շատ լավ ճանաչում եմ, ընդունում եմ, հարգում եմ այդ անձնավորությանը` թե որպես անձնավորություն, թե որպես բարեգործ, թե որպես քաղաքական գործիչ, իսկ մյուսին չեմ ճանաչում, ու որպեսզի կարողանամ համեմատել, պետք է իմանամ Իվանիշվիլիի բոլոր հատկությունները:
«Այս տարիքում ես պետք է դատարա՞ն գնամ, ինչո՞ւ: 1952-ից ես պետության լիազորն եմ, երբեք ոչ մի աշխատանքի մեջ ոչ մի թյուրիմացություն թույլ չեմ տվել, անունս անաղարտ եմ պահել, դարձել 80 տարեկան, որ հիմա դատարան կանչե՞ն: Սա՞ է իմ վարձը»: