Բաժիններ՝

Վոտ, մալաձեց կին. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի քարոզարշավի շրջանակներում անցյալ շաբաթ Դավիթաշեն համայնքի կանանցից մեկի ելույթը «Չիբուրաշկայի» մոտիվնեով, իսկական հիթ է դարձել սոցցանցերում։

Կինն իր բոցաշունչ ելույթում հայտարարել էր. «Պարոն Սարգսյան, (…), բոլորս հիշում ենք մեր լեգենդար, մեր մանկության ֆիլմերից մեկը, երբ շինարարությունն ավարտվում է և Չիբուրաշկան ասում է՝ մի ստրոիլի, ստրոիլի և նականեց պաստրոիլի, ուռա (…): Մեր կուսակցական ընկերների կողմից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, որ դուք մաթեմատիկական ճշգրտությամբ կարողացաք ընտրել այսպիսի ղեկավարության համակարգ, տաղանդավոր ղեկավարության համակարգ (…): Մենք հպարտ ենք, որ ունենք այսպիսի ղեկավարության արժեհամակարգ, հանձինս ձեզ»։

Երեկ մեզ հաջողվեց գտնել տիկնոջը և մի քանի հարց ուղղել նրան։ Նա Սիրանուշ Մկրտչյանն է. տեղեկություններ կային, որ Դավիթաշենի թաղապետարանում է աշխատում, նաև ՀՀԿ անդամ է, ինչպես ակնհայտ երևում է ելույթից։ Բայց նա հերքում է դա։

-Տիկին Սիրանուշ, ձեր ելույթը մեծ արձագանք ստացավ։ Նախօրոք էիք պատրաստվել։

-Դա շատ ինքնաբուխ եղավ և կոնկրետ իմ հարևանները, երբ իմացան, ասեցին՝ տո, շատ էլ լավ ես արել, բա էդ մարդիկ Դավիթաշենը ծաղկաշեն են դարձրել, բա չպիտի լինի՞ մեկը, որը վեր կենա ու այդ մարդկանց ոգևորի, ներկայացնի նրանց աշխատանքը, և դա լինի բարի, պոզիտիվ նոտայի վրա, ոչ թե անշահախնդիր։ Ես չեմ աշխատում և ոչ մի ցանկություն էլ չունեմ աշխատելու, ճամպրուկներս էլ դրած, ես գնում եմ։ Հասկանո՞ւմ եք, ճամպրուկներս դրած, գնում եմ։ Ես ունեմ շատ մեդալներով ու սերտիֆիկատներով անցյալ և ոչ մի ակնկալիք չունեմ, էն որ գրել են, է՞… սապոնվել։ Գիտե՞ք ինչ, այսօր ոչ թե խոսքի ազատություն է, այլ ուղղակի սանձարձակություն է տիրում՝ դա նիզկովո ուռովնյա կուլտուրի, էլի։ Կուլտուրան էնքան է ցածրացել էս հայ ժողովրդի, էնքան են սանձարձակվել, որ սրանց թվում է, թե դա խոսքի ազատություն է։ Գիշեր-ցերեկ են էդ մարդիկ աշխատում, է։ Պադյեզդները մտնեք, բավականություն կստանաք, վերելակները մտնեք, բավականություն կստանաք, այգիներում էրեխեքը խաղում են, էնպիսի պայմաններում են խաղում, որ Եվրոպայում էդպես չեն կարա խաղան, է, Եվրոպայում էդպիսի բակեր չկան։

-Իսկ ինչո՞ւ Եք երկրից գնում, եթե այդքան գոհ եք ամեն ինչից։

-Ես ամեն ինչից շատ գոհ եմ, ես գնում եմ ընդամենը մի ամսով, քրոջս մոտ հյուրընկալվելու։

-Իսկ մասնագիտությամբ ի՞նչ եք, ասացիք՝ մեդալներ ունեք։

-Այո, ունեմ և ցանկություն էլ չունեմ աշխատելու, որովհետև ամուսինս չի թողնում։ Ես շատ գոհ եմ իմ կյանքից և ակնկալիք էլ չունեմ, ոի ինչ-որ մեկը կարող է ինձ լսի ու առաջ տանի։ Իմ ղեկավարության մասին է խոսքը, Սերժի մասին է խոսքը և այլն։ Մեր ժողովուրդը այնքան հոգևոր, մարդկային արժեքների անկում է ապրում, ու եթե մի քաղաքացի իրա սրտաբուխ խոսքն է ասում, դարձնում են սապոնվել, չիբուրաշկա։ էդ ազնիվ մուլտֆիլմը դարձրել են չեմ իմանում ինչ խիտովի հերոս, ձեռ առնելիք են դարձրել։ Դա մեր մանկության մուլտֆիլմն է, որ բոլորս նայելով, բարիացել, ազնվացել ենք, իսկ էսօր ոչ բարություն կա, ոչ ազնվություն, ոչ մարդկություն։ Անկում է ապրում մեր հայ ժողովուրդը։ էդ գրողները, որ գրել են սապոնվել, չիբուրաշկա…չար, նենգ, կեղտոտ մարդիկ են դրանք։ Ոչ մի ազնիվ նպատակ չունեն, ոչ մի մարդկային, հոգևոր արժեք չունեն, դրանք ստոր մարդիկ են։

-Ասացիք, որ ձեր ամուսինը չի թողնում աշխատեք, նա գործարար է՞, թե՞ պաշտոնյա։

-Ոչ, ինքը պատերազմի վետերան է և МВД-ի թոշակառու է, մենք ապրում ենք նորմալ պայմաններում, շատ երջանիկ մեր երկրում, մեր գեղեցիկ քաղաքում։

-Որտե՞ղ է աշխատում, պետական կառույցո՞ւմ:

-Ոչ մի պետական կառույցում էլ չի աշխատում։

-Չեք ասո՞ւմ, որտեղ է աշխատում։

-Ոչ, չեմ ասի։

-Դուք ՀՀԿ անդամ եք չէ՞։

-Ոչ։

-Իսկ Սերժ Սարգսյանի հետ այդ հանդիպման մասնակիցներն ինչպե՞ս էին ընտրվել, ո՞նց հայտնվեցիք այնտեղ։

-Ես ինքս բնակիչ եմ, շատ լավ գիտեմ Սերժ Սարգսյանի քարոզարշավը որտեղ, որ ժամին է, և բոլորն էլ կարող են գնալ, մեր նախագահի ելույթը լսել և ոգևորվել։ Ես շատ լավատես, շատ բարի մարդ եմ, ես իմ հիվանդների օրհնանքով եմ եկել տուն։

-Բժշկուհի ե՞ք։

-Ոչ, խնդրում եմ, մի հարցրեք։

-Ձեր երեխաները աշխատո՞ւմ են։

-Կարետր չէ, ես արդեն վախեցած եմ, ես կորցրեցի իմ հավատը և էն մարդիկ, որոնք սկսեցին ընկնել իմ հետևից… ես արդեն էնքան վախեցած եմ։

-Ինչի՞ց եք վախեցած։

-Որովհետև շատ կեղտոտ, սանձարձակ բաներ սկսեցին գրել։ Իմ հետևից ընկել են։ էս քանի օրը ես շատ վատ…։ Այդ գրողների նկատմամբ ես այնքան չարացած եմ:

-Դուք 2008 թ. Մարտի 1-ից տեղյակ ե՞ք։

-Այ, բալամ, ես գործ չունեմ, ես տնային տնտեսուհի եմ, ի՞նչ գործ ունեմ, որ ինչ-որ բաներ ասեմ, որ Սերժ Սարգսյանը այսպիսին է կամ այդ սպանդի մասին ասեմ, այդ ապստամբության, ապստամբների մասին խոսեմ, ես գիտեմ… ես ոչ մի քաղաքական թեմա չեմ արծարծել, իսկ մարդիկ չարացան իմ նկատմամբ։ Էդ գրողների մասին է խոսքը, ես մարդիկ գիտեմ, որոնք դեմք են հանրապետությունում, ասացին՝ մալադեց, վոտ մալաձեց կին, որը կարողացավ գրագետ ձևով խոսել և գրագետ ձևով ներկայացնել մարդկանց արած լավ գործերը։ Ես կուզեի, որ գոնե մի բարի մարդ գտնվի այս երկրում, մի բարի լրագրող, որ կարողանա պոզիտիվ նոտայի վրա ներկայացնել իմ ելույթը։ Ոչ ոք չի պատկերացնում, որ կլինի մի մարդ, որ նման ելույթ կունենա ու բարին միայն կներկայացնի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս