ՀՅԴ-ն կոչ է անում անվավեր դարձնել քվեաթերթիկը. մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Դաշնակցության ղեկավար անձինք շրջում են հանրապետությունով և «ընկերային հավաքներ» անում: Բացի այն, որ ՀՅԴ շարքերին հարկավոր է բացատրել, թե այնուամենայնիվ ինչու ՀՅԴ-ն նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրեց, նաև հրահանգավորում են, թե ինչպես պահեն իրենց քվեարկության օրը:
Մասնավորապես հրահանգն այսպիսին է՝ անպայման գնալ քվեարկության և անվավեր դարձնել քվեաթերթիկը: Եղանակը թողնվում է մարդկանց՝ խաչ քաշել, «պտիչկաներ» դնել, թե գրել «Դաշնակցություն»: Իմաստն այն է, որ ընտրությունների անվավեր ճանաչված քվեաթերթիկների քանակով ՀՅԴ-ն որոշել է ստուգել իր տնօրինած ձայների քանակը և ցուցադրել իր ուժը քաղաքական դաշտում»: