
Անդրիաս Ղուկասյանի քայլը PR տեխնոլոգիա համարելը ցինիզմ է. մամուլ

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը «Աոավոտի» հետ զրույցում անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի հացադուլին և հարցին` որոպես PR տեխնոլոգիա ինչպե՞ս է գնահատում այդ տարբերակը, նշեց.
«Անդրիաս Ղուկասյանի քայլը կարծես թե հասարակության համար այնքան էլ ընկալելի չէ։ Ցանկացած նոր միտք, նոր մոտեցում հանրությունը միանգամից չի ընկալում, միշտ որոշակի ժամանակ է պետք լինում։ Այն տպավորությունն ունեմ, որ հանրությունը, ինչպես նաև քաղաքական համակարգը չի կարողանում վերաբերմունք ձևավորել Ղուկասյանի հանդեպ։
Նա, ըստ էության, հենց այդ դիրքերից է հանդես գալիս՝ ժխտել գործող քաղաքական համակարգը։ Ես ավելի լավ տեխնոլոգիաներ գիտեմ, օրինակ՝ կարելի է ինքնահրկիզում կազմակերպել, որը շատ տպավորիչ PR տեխնպոգիա կհամարվի, ավելին՝ youtube-ում մի քանի տասնյակ միլիոն դիտում կարելի է ունենալ, սակայն դժվար թե աոողշությանը հասցված նման վնասի դեպքում հետաքրքրի PR դիվիդենդները։ Այդ քայլը PR տեխնոլոգիա համարելը ցինիզմ եմ համարում»,- Դանիելյանի խոսքն է մեջբերում «Առավոտ» օրաթերթը: