
Չեբուրաշկաների ժամանակը. մամուլ

«Ժամանակի» աղբյուրների փոխանցմամբ, երեկ կառավարության նիստերի դահլիճում առողջապահության նախարալ Դերենիկ Դումանյանն ու ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի համար հանդիպում էին կազմակերպել առողջապահության ոլորտի աշխատակիցների հետ: Ավելի ճիշտ՝ պարտիական միջոցառում։
Այդ ոգով տոգորված մի կին մոտեցավ բարձրախոսին ու ինքնագոհ հայտարարեց. «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ն սատարում է Սերժ Սարգսյանին և կոչ է անում իր անդամներին իրենց քվեն տալ նրա օգտին»։
Այնուհետև գոհ ժպտաց լավ արտասանած ճառի համար և նստեց տեղը։ Հ֊ովիկ Աբրահամյանը զգացված էր ու Սերժ Սարգսյանի կողմից շնորհակալություն հայտնեց բոլորին։ Նկատենք, որ առողջապահության ոլորտի աշխատակիցների վիճակն առավել անմխիթարներից է՝ բացառությամբ մի քանի հարստացած բժիշկների»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը։